480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան պետք է պահպանի քրիստոնյաների իրավունքները՝ Եվրոպային ինտեգրվելու համար. եպիսկոպոս
15:42
26 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի իշխանությունները պետք է պահպանեն քրիստոնյա փոքրամասնության իրավունքները՝ Եվրամիությանն անդամակցելու համար,  հայտնեց Թուրքիայի կաթոլիկ եպիսկոպոսարանի ղեկավար, մոնսենյոր Լուիջի Պադովեզեն իտալական SIR գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Բանակցությունները Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին սկսվել են 2005 թվականին։ Փորձագետների կանխատեսումներով Եվրամիության անդամ Անկարան կարող է դառնալ 10-15 տարվա ընթացքում։ ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ, մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին բազմիցս հանդես են եկել Թուրքիան ԵՄ ընդունելու դեմ՝ առաջարկելով նրան հեղինակավոր գործընկերոջ դեր։ Անկարայում հայտարարում են, որ չեն ընդունում այս տարբերակը։ Հոկտեմբերի կեսերին թուրքական ԱԳՆ-ն Անկարան՝ որպես լիիրավ անդամ ԵՄ-ին անդամակցելու գործընթացն անվանեց ռազմավարական նպատակ և երկրի պետական քաղաքականություն։

«Ժամանակն է բառերից գործի անցնել, եթե իշխանությունները ցանկանում են առաջ ընթանալ եվրոպական ինտեգրման ուղիով»,- ասաց եպիսկոպոս Պադովեզեն։

Նա «դրական» է համարում «Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ համաձայնագիրը», բայց իրավիճակը Թուրքիայում, որտեղ այժմ բնակվում է մոտ 500 հազար քրիստոնյա, առաջվա պես ծանր է։ 

Չնայած, որ 1923 թվականին Թուրքական Հանրապետությունն իր վրա է վերցրել դավանանքի ազատությունը հարգելու պարտավորությունը և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, գործող օրենսդրությունը, կաթոլիկ եպիսկոպոսի խոսքերով, կամայականորեն է կիրառվում։

Եպիսկոպոսի կարծիքով՝ կաթոլիկության ապագան Թուրքիայում դժվար է պատկերացնել առանց ճեմարանի բացման՝ քահանաների և Եկեղեցու նորմալ գործելու համար անհրաժեշտ այլ կառույցների նախապատրաստման համար։

Իշխանությունների կողմից բարի կամքի հնարավոր դրսևորումներից կարող էր լինել թույլատրել քրիստոնյա ուխտավորների խմբերին մշտական հիմունքով ժամերգություններ կատարել Տարսի (Կիլիկիա) սուրբ Պողոսի տաճարում, որը ներկայումս գործում է որպես թանգարան։ Ավելի վաղ ժամերգություններն անցկացվում էին միայն սուրբ Պողոսի Տարվա շրջանակներում, որն ավարտվեց հունիսի 29-ին։ Նախորդ տարվա ընթացքում Տարսի տաճար են այցելել աշխարհի 30 երկրների ուխտավոր քրիստոնյաների 416 խմբեր։

Պադովեզե եպիսկոպոսը հույս հայտնեց, որ 6-րդ դարում հիմնված տաճարը կրկին կվերածվի ուխտավորների հոգևոր կենտրոնի։

«Սեպտեմբերի 1-ից ուխտավորները չեն վճարում տոմսերի համար, բայց իրական խնդիրներ դեռևս կան»,- ասաց մոնսենյորը։ Նրա խոսքերով՝ իրավիճակը չի բարելավվել, քանի որ ոստիկանությունը հաճախ տաճար է մտնում ժամերգությունների ժամանակ՝ խանգարելով դրանց անցկացմանը։

Կաթոլիկ հոգևարականը հայտնեց, որ Կոնստանդնուպոլսի ուղղափառ Պատրիարքարանը նույնպես խնդիրների է բախվում Թուրքիայում։ 1971 թվականին փակված Խալկի կղզու աստվածաբանական ինստիտուտն այդպես էլ չբացվեց՝ չնայած Թուրքիայի վարչապետի, Բարդուղիմեոս Ա պատրիարքի և այլ կրոնական փոքրամասնությունների այլ ղեկավարների հանդիպմանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։