480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Մայքլ Ջեքսոնի կտակն ինքը չի գրել. եղբայր
12:21
22 Հոկտեմբերի 2009

Հայտնի ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի եղբայր Ռենդի Ջեքսոնը պնդում է, որ Մայքլ Ջեքսոնը չէր կարող ստորագրել է 2002թ.-ի հուլիսի 7-ին տարեգրված կտակը, քանի որ այդ օրը նա գտնվում էր կտակի ստորագրման վայրից 3 հազար կիլոմետր հեռավորության վրա, հինգշաբթի հաղորոդում է tmz.com ինտերնետ կայքը:

Կտակի տվյալների համաձայն, այն ստորագրվել է 2002թ.-ի հուլիսի 7-ին ժամը 17:00-ին Լոս Անջելեսում:

Ռենդիի՝ Ինտերնետ կայքի թղթակիցներին տված հարցազրույցում 2002թ.-ի հուլիսի 5-9-ն ընկած ժամանակահատվածում Մայքլ Ջեքսոնը գտնվել է Նյու Յորքում՝ Sony ընկերության ղեկավար Թոմմի Մոթթոլայի դեմ ուղղված քարոզարշավի շրջանակներում, ով անհարգալից վերաբերմունք էր դրսևորել սևամորթ երգիչների նկատմամբ:

Փաստաբանների տեղեկատվության համաձայն՝ կտակի ստորագրման պահին Ջեքսոնի կողքին վկաներ են եղել, սակայն փաստաբանները չեն պարզաբանել, թե, արդյո՞ք, կտակը ստորագրվել է Լոս Անջելեսում:

Կտակը կարող է ստորագրվել փաստաթղթում նշվող քաղաքի սահմաններից դուրս, պարզաբանում է ինտերնետ կայքը:

2009 թ.-ի հունիսին կյանքի 51-րդ տարում մահացած Մայքլ Ջեքսոնի կամքի համաձայն, իր ողջ կարողությունը, որը ստորագրման պահին գնահատվել է ավելի քան 500 միլիոն դոլար, պետք է փոխանցվի Մայքլ Ջեքսոնի ընտանիքի հիմնադրամին (Michael Jackson Family Trust):

Երգչի երեք զավակների (12-ամյա Փրինց Մայքլ կրտսերի, 11-ամյա Փերիս Մայքլ Քեթրինի և 7-ամյա Փրինց Մայքլ Երկրորդի) ժամանակավոր խնամակալության իրավունքը ստացել է երգչի մայրը՝ Քեթրին Ջեքսոնը: Նա նաև երեխաների մշտական խնամակալության հավակնություններ ունի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ:
21:05
21 Հունիսի 2017
Խեղդվող «Հույսը» հրաշքով փրկվել է (ՎԻԴԵՈ)
Սեուլի կենդանաբանական այգու տեսախցիկներն արձանագրել են ջրավազանից փղիկի փրկության կադրեր։
16:40
21 Հունիսի 2017
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փոխնակ մայր են գտել. մանրամասներ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանյե Ուեսթը պայմանագիր են կնքել մի կնոջ հետ, ով կդառնա իրենց երրորդ երեխայի փոխնակ մայրը:
15:49
21 Հունիսի 2017
Cumulonimbus կամ կարկտաբեր ամպերը բարձրությունից (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության բաժնի պետ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Facebook–ի իր էջում։
15:13
21 Հունիսի 2017
Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը համատեղ բացառիկ պրոդուկտ են ներկայացնում
Beeline-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործակցության շրջանակում թողարկում են ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ:  
13:35
21 Հունիսի 2017
Գարիկ Մարտիրոսյանն «անսպասելի» ֆոտոսեսիա է անցկացրել կնոջ հետ (ՖՈՏՈ)
Գարիկ Մարտիրոսյանը հայկական ազգային տարազներով ֆոտոսեսիայի է մասնակցել կնոջ հետ:  
11:10
21 Հունիսի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն` Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Հունիսի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի կենտրոնական փողոցներից մեկում:
20:17
20 Հունիսի 2017
Ուրախ լուր. հնգյակից երկու փոքրիկներն արդեն կերակրվում են կաթի շշով
Հնգյակից կենդանի մնացած երկու աղջիկները դեռևս գտնվում են հիվանդանոցում։