483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ղուրանից վերցված տողերը երեխայի մաշկի վրա ծնողներն են գրել, հայտարարել է բժիշկը
19:50
16 Հոկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղուրանից վերցված «քարոզչական» տողերը, որոնք հայտնվում են դաղստանցի 9-ամսական երեխայի մաշկի վրա, ըստ ամենայնի մաշկի վրա մեխանիկական կամ քիմիական ազդեցության արդյունք են, կարծում է Ռուսաստանի ԴԲԿԳ իմունոլոգիայի ինստիտուտի գիտախորհրդատվական բաժնի վարիչ Լյուդմիլա Լուսը:

«Բժշկական տեսակետից սա լինել չէր կարող, սա գիտական որևէ հիմնավորում չունի»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին:

Լուսի խոսքով, ամենայն հավանականությամբ, ծնողները, հասարակության ուշադրությունը գրավելու համար իրենք են երեխայի վրա այնպիսի նյութեր քսում, որոնք գրգռում են նրա մաշկը:

«Կան նյութեր, օրինակ պղպեղը, աղը կամ ինչ-որ դեղամիջոցներ, որոնք, մաշկին քսելու դեպքում, մեծացնում են թափանցելիությունը և լայնացնում մազանոթները»,- նշել է բժիշկը: Սա կարող է պատճառ դառնալ, որ երեխայի մաշկի վրա կարմրություն հայտնվի այս կամ այն գրգռիչների ազդեցության տակ:

«Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող անձանց մաշկի վրայով եթե ձողիկով անցնեք, ապա որոշ ժամանակ անց այդ տեղում նկար կհայտնվի»,- ասել է Լուսը:

Բժիշկը հայտնել է, որ երեխային զննել է պետք, և միայն հետո հնարավոր կլինի վստահորեն ասել, թե որն է նրա հիվանդությունը:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին պատմել է երեխայի մայրը՝ Մադինա Յակուբովան, գրությունները հայտնվում են երկուշաբթի և ուրբաթ օրերին, այդ ժամանակ երեխայի ջերմությունը բարձրանում է մինչև 40 աստիճան, նա ճչում է, լալիս: Գրությունները պահպանվում են երեք օր, հետո հետզհետե անհետանում և դրանց տեղում հայտնվում են նորերը: Կրասնո-օկտյաբռսկոյե գյուղի մզկիթի իմամ Աբդուլլան կարծում է, որ այդ նշանները «Բարձրայլի նշաններն են»:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում: