481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհի խոշորագույն տուրմալին հանքաքարի սեփականատերը հավակնում է Գինեսի ռեկորդի
13:59
15 Հոկտեմբերի 2009

Հարյուր իննսուներկու կարատանոց խոշորագույն թանկարժեք տուրմալին հանքաքարի սեփականատեր, կանադացի ֆինանսիստը մտադիր է գրանցել իր քարը Գինեսի ռեկորդների գրքում, հաղորդում է Canwest News Service կանադական հրատարակությունը:

Վինսենթ Բուշեն (Vincent Boucher) համոզված է, որ հաջողության կհասնի, քանի որ այժմ Գինեսի ռեկորդը պատկանում է ընդամենը 52 կարատանոց նմանատիպ թանկարժեք քարի:

Խոշորագույն տուրմալինի սեփականատերի խոսքերով՝ այն պահից, երբ իր քարը պաշտոնապես կճանաչվի աշխարհի ամենախոշոր քարը, ինքը կմեկնի աշխարհով մեկ ճամփորդության և կցուցադրի այդ փիրուզագույն օվալաձև քարը: Բուշեն ակնկալում է, որ նոր ռեկորդը կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքի 2011 թ.-ի հրատարակության մեջ:

Տուրմալինը ցուցադրվել է նախօրեին Մոնռեալի ոսկերչական սրահներից մեկում:

Հայտնի է, որ կանադացին ձեռք է բերել քարը կես տարի առաջ, սակայն գործարքի գինը չի հրապարակվում: Այժմ Վինսենթ Բուշեն գնահատում է իր տուրմալինը 24-122 միլիոն դոլար: Նրա խոսքերով՝ այդ թանկարժեք քարը նախատեսված չէ վաճառքի համար:

Տուրմալինը հազվագյուտ և թանկարժեք հանքաքար է, որը հիմնականում արդյունահանում են Բրազիլիայի արևելքում գտնվող Պարայիբա նահանգում: Յուրաքանչյուր 10 հազար ադամանդի դեպքում գտնվում է միայն մեկ տուրմալին: Այժմ աշխարհում արդյունահանվել է ընդամենը 50 կգ տուրմալին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:11
22 Հոկտեմբերի 2017
Ճակատագրից չես փախչի. բրիտանուհին հաղթել է չարորակ ուռուցքը, սակայն մահացել է հաղթանակը նշելիս
54-ամյա բրիտանուհին կարողացել է հաղթահարել օնկոլոգիական հիվանդությունը, սակայն մահացել է այդ հաղթանակը նշելիս:
16:50
22 Հոկտեմբերի 2017
Ամերիկյան ռեստորանում «ուրվական են բռնացրել» (ՎԻԴԵՈ)
Մարզական բարի աշխատակիցները հայտարարել են, որ իրենց հաստատությունում ուրվական է ապրում։
15:25
22 Հոկտեմբերի 2017
Ռուս մոդելը խորտակել է հարուստ ընկերոջ մեքենան, ով հրաժարվել է աղջկան գումար տալ
Ամերիկացի բանկիրի կողմից լքված ռուս մոդելը խորտակել է նրա Mercedes S400-ը լողավազանում։
20:47
21 Հոկտեմբերի 2017
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
Ներկայացնում ենք ուղեղի կաթվածի վաղ նշանները։
19:34
21 Հոկտեմբերի 2017
Բացահայտել է ուղիղ կապ շաքարի և չարորակ ուռուցքի միջև
Շաքարի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքների աճին։
18:11
21 Հոկտեմբերի 2017
- 4 կգ 4 օրում. ավելորդ քաշից ազատվելու հեշտ միջոց
Այս դիետայի օգնությամբ հնարավոր է 4 օրում ազատվել 4 կգ ավելորդ քաշից:
15:37
21 Հոկտեմբերի 2017
Պարաշյուտիստը կորցրել է տաբատը թռիչքի ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ Յուտա նահանգում պարաշյուտիստն օդում իջեցրել է մյուսի տաբատը։
14:04
21 Հոկտեմբերի 2017
Պարզվում է, որ տապակած մթերքը չի հանգեցնում ճարպակալման
Ճարպակալումը միշտ չէ, որ կապված է տապակած սնունդ օգտագործելու հետ։
19:09
20 Հոկտեմբերի 2017
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում:
18:21
20 Հոկտեմբերի 2017
Mercedes–ն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը (ՎԻԴԵՈ)
Mercedes ընկերությունն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը։
12:29
20 Հոկտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը գաղտնի հարսանեկան արարողություն են պլանավորում
Ալեքսիս Օհանյանը և նրա հարսնացուն քննարկում են հարսանեկան ծրագիրը։

17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները: