480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԶԼՄ-ները հայ-թուրքական համատեքստում առավելապես հիշատակել են Հայաստանի նախագահին և ԱԳՆ-ին. ԶԼՄ-ների մոնիտորինգ
13:48
14 Հոկտեմբերի 2009

Հայկական ԶԼՄ-ներում հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում գործող կողմերից առավելապես հիշատակվում են նախագահը և կառավարությունը, մասնավորապես, ԱԳՆ-ն, ասաց «Լրագրողների թիմեր՝ հանուն կայուն ապագայի» կազմակերպության ղեկավար Սուրեն Դեհերյանը (Deheryan)՝ ներկայացնելով ԶԼՄ-ներում (երեք թերթ և երկու ինտերնետ-հրատարակություն) 2006-2009 թթ.-ի ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների լուսաբանման մոնիտորինգի արդյունքները:

Ինչպես Բուրսայում անցկացվող հայ և թուրք լրագրողների հանդիպման ընթացքում հայտարարեց Դեհերյանը, այնուհետև գալիս են գիտության և մշակույթի գործիչները, կուսակցությունների ներկայացուցիչները և միայն հետո՝ խորհրդարանականները:

«Մինչ օրս խորհրդարանը քիչ է ներկայացվել այդ նյութերում, սակայն կարծում եմ, որ այժմ, երբ հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվել են օրենսդիր մարմնի քննարկմանը, խորհրդարանի դերն ու դրա մասին հիշատակումների քանակը կավելանա», - ասաց Դեհերյանը:

Նա նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում երրորդ երկրների խորհրդարաններն ուսումնասիրության անցկացման ընթացքում ավելի ակտիվ են ներկայացվել հայկական ԶԼՄ-ներում, քան Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանները: Սա, նրա խոսքերով, հիմնականում պայմանավորված է նրանով, որ ապրիլին մի շարք երկրների օրենսդիր մարմիններում ակտիվանում են Հայոց ցեղասպանության հետ կապված քննարկումները:

Փորձագետը փաստեց, որ դատելով ուսումնասիրության արդյունքներից՝ հայ-թուրքական հարաբերությունները լուսաբանելիս հայկական մամուլը հիմնականում օգտվում է լրատվական ժանրից, այնուհետև գալիս են հարցազրույցները, այնուհետև՝ մեկնաբանությունները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։
14:59
01 Դեկտեմբերի 2016
Հայ աղջիկն իր կիսամերկ լուսանկարներն ուղարկել է ընկերոջը, վերջինս էլ դրանք հրապարակել է համացանցում
26-ամյա աղջիկն իր հետ սիրային կապի մեջ գտնվող տղային ուղարկել է իր կիսամերկ լուսանկարները, երիտասարդն էլ հրապարակել է դրանք համացանցում: