482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական խոշոր թերթերում հակահայկական տրամադրությունները գրեթե բացակայում են. փորձագետ
13:35
14 Հոկտեմբերի 2009

Թուրքական խոշոր թերթերում հակահայկական տրամադրությունների տարածումը գրեթե բացակայում է, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց թուրք փորձագետ Ֆերհատ Բորաթավը (Ferhat Boratav)։

«Թուրքական մեծ մամուլում հայատյացություն սերմանող ոճը նվազում է և գրեթե բացակայում»,- ասաց Բորաթավը՝ մեկնաբանելով «Հայ-թուրքական հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի մամուլում» հետազոտության արդյունքները, որոնք ներկայացվեցին հայ և թուրք լրագրողների հանդիպման ժամանակ։

Երեքշաբթի մեկնարկած ԶԼՄ-ների ներկայացուցիչների երկօրյա հանդիպումը կազմակերպվել էր «Եվրասիա-համագործակցություն» և Ստամբուլի Մշակութային համալսարանին առընթեր թուրքական GPOT (Global political trends center) կազմակերպության կողմից:

Փորձագետի խոսքերով՝ այս միտումը շարունակվում է փոքր տպաքանակ ունեցող մարգինալ թերթերում:

«Մեր հետազոտած թերթերը (Հյուրիեթ, Սաբահ, Ռադիկալ, Ենի Սաֆակ, Զաման) վաճառվում են 400 հազար օրինակ տպաքանակով», - ասաց Բորաթավը:

Այս կապակցությամբ նա նշեց, որ Հայաստանում և Եվրոպայում, խոսելով հակահայկական վերնագրերի մասին, նշվում են 5-6 հազար տպաքանակով թողարկվող թերթերը:

«Ես խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել ոչ թե նման փոքր թերթերի, այլ խոշոր, ծանրակշիռ մամուլի վրա, որտեղ շատ դրական միտումներ կան», - ասաց Բորաթավը:

Նրա խոսքերով՝ այդ մամուլը սահմանում է բանավեճերի շրջանակները:

«Նրանք են որոշում, թե մարդիկ ինչ պետք է լսեն և զգան, և, ըստ էության, անհրաժեշտ է աշխատել նրանց հետ, քանի որ նրանք ռեսուրսներ ունեն հայ-թուրքական հարաբերությունների ավելի լայն քննարկման համար, հնարավորություն ունեն դրանց մեջ ընդգրկել մարդկային գործոնը», - ավելացրեց նա:

Միաժամանակ Բորաթավը նշեց, որ թուրքական ԶԼՄ-ներում քիչ տեղ է հատկացվում հայկական աղբյուրներին:

«Չի կարելի հասկանալ հայ-թուրքական հարաբերությունները՝ հարցազրույց վերցնելով միայն թուրքերից և լսելով միայն թուրքական դիրքորոշումը: Նույն գործընթացները նկատվում են նաև հայկական կողմում: Անհրաժեշտ է գտնել այս խնդրի հաղթահարման ուղին», - ասաց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:53
23 Հոկտեմբերի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»–ին Հայաստանը հանդես կգա «Բումերանգով» (ՎԻԴԵՈ)
Հայտնի է այն երգը, որով «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կներկայանա hայաստանյան պատվիրակը։
18:20
23 Հոկտեմբերի 2017
Ալեքսեյ Չումակովը առաջին անգամ պատմել է մոր` Լիլիա Ավանեսի Չումակովայի մահվան մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երգիչը առաջին անգամ խոսել է իր համար ամենաբարդ թեմայով։
16:40
23 Հոկտեմբերի 2017
Գլենդելի միջազգային կինոփառատոնում «Տարվա դերասան» է ճանաչվել Միքայել Շարաֆյանը (ՖՈՏՈ)
«Տարվա դերասան» մրցանակին է արժանացել ամերիկահայ դերասան, հագուստի դիզայներ Միքայել Շարաֆյանը։
15:59
23 Հոկտեմբերի 2017
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան ամուսնու հետ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ)
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան քաղաքացիական ամուսնու` Դավիթ Վարդանյանի հետ այցելել է Հայաստան։
13:08
23 Հոկտեմբերի 2017
2017 թ.–ի ամենահուսալի մեքենաների վարկանիշը
Հայտնի են 2017 թ.–ի ամենահուսալի ավտոմեքենաները։
21:39
22 Հոկտեմբերի 2017
Բրիտանական գրադարանում Հարրի Փոթերին նվիրված ցուցահանդես է բացվել
Լոնդոնի Բրիտանական գրադարանում բացվել է Հարրի Փոթեր մասին պատմող հայտնի վիպաշարին նվիրված ցուցահանդեսը։
20:47
22 Հոկտեմբերի 2017
Ռոնալդուն ներառվել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշում
Անցած տարի պորտուգալացի ֆուտբոլիստը վաստակել է 93 մլն դոլար։
18:11
22 Հոկտեմբերի 2017
Ճակատագրից չես փախչի. բրիտանուհին հաղթել է չարորակ ուռուցքը, սակայն մահացել է հաղթանակը նշելիս
54-ամյա բրիտանուհին կարողացել է հաղթահարել օնկոլոգիական հիվանդությունը, սակայն մահացել է այդ հաղթանակը նշելիս:
16:50
22 Հոկտեմբերի 2017
Ամերիկյան ռեստորանում «ուրվական են բռնացրել» (ՎԻԴԵՈ)
Մարզական բարի աշխատակիցները հայտարարել են, որ իրենց հաստատությունում ուրվական է ապրում։
15:25
22 Հոկտեմբերի 2017
Ռուս մոդելը խորտակել է հարուստ ընկերոջ մեքենան, ով հրաժարվել է աղջկան գումար տալ
Ամերիկացի բանկիրի կողմից լքված ռուս մոդելը խորտակել է նրա Mercedes S400-ը լողավազանում։
20:47
21 Հոկտեմբերի 2017
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
Ներկայացնում ենք ուղեղի կաթվածի վաղ նշանները։
19:34
21 Հոկտեմբերի 2017
Բացահայտել է ուղիղ կապ շաքարի և չարորակ ուռուցքի միջև
Շաքարի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքների աճին։