477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Երգչուհի Պատրիսիա Կաասը կառաջարկի Ալլա Պուգաչովային հանդես գալ զուգերգով
10:54
07 Հոկտեմբերի 2009

Ֆրանսիական շանսոնի պրիմադոնա Պատրիսիա Կաասը մտադիր է հրավիրել Ալլա Պուգաչովային հանդես գալ զուգերգով: Այս մասին Ռուսաստանում ունեցած հյուրախաղերի նախօրեին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում պատմել է ֆրանսիացի երգչուհին:

Կաասը հոկտեմբերի 11-ին «Կաբարե» ծրագրով ելույթ կունենա Օմսկում, Բարնաուլում, Խաբարովսկում, Վլադիվոստոկում, Պետերբուրգում, Դոնի Ռոստովում և Կրասնոդարում:

Հայտնի երգչուհին առաջին անգամը չէ, որ այցելում է Ռուսաստան:

«Ես ձեր երկիրը ոտնատակ եմ տվել, հանդես եմ եկել Սիբիրում 30 աստիճան ցրտի պայմաններում: Ռուսաստանում ես այնքան շատ ժամանակ եմ անցկացնում, որ կարող եմ ասել՝ «ձեր երկիրը դարձել է իմ երկրորդ ընտանիքը»», - ասում է Կաասը:

Նրա խոսքերով, ռուս հանդիսատեսը տարբերվում է ֆրանսիացի հանդիսատեսից: «Ռուսաստանում դեռևս հանդիպում է սրտառուչ հնաձևությունը: Նրբորեն համբուրում են ձեռքը, ծաղիկներ նվիրում: Ֆրանսիայում համերգների ժամանակ վաղուց ծաղիկներ չեն նվիրում: Ընդ որում, Արևմուտքում ռուսները համարվում են բիրտ և պրիմիտիվ: Բարձր են խոսում, շատ են խմում», - նշել է երգչուհին:

Նրա խոսքերով, երբեմն զարմանում է իր հաջողությանն ու ռուս հանդիսատեսի հավատարմությանը: «Հանդիսատեսը փոխվում է, սակայն իմ նկատմամբ վերաբերմունքը մնում է նույնը: Մարդիկ այստեղ ինձ համարում են յուրահատուկ, բացառիկ»:

Կաասը նշել է, որ չնայած այսօր Ռուսաստանում մասնավոր համերգների համար բարձր հոնորարներ են վճարում, սակայն նա Կրասնոդարի կամ Ռոստովի համերգներից գրեթե ոչինչ չի վաստակի: «Սակայն այդ համերգները նպաստում են իմ հանրաճանաչությանը», - պարզաբանել է երգչուհին:

Կաասը տեղեկացրել է, որ կցանկանար փետրվարին Մոսկվայում կազմակերպել իր հոբելյանական համերգը:

«Ուզում եմ հրավիրել Ալլա Պուգաչովային և առաջարկել նրան երգել դուետով «Ինձ դուր է գալիս» երգը: Կհրավիրեմ նաև այլ ռուս արտիստների: Կփորձեմ կատարել Վերտինսկու երգերը, որոնք ես շատ եմ սիրում», - պատմել է Կաասը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:14
25 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օլիմպիա Օհանյանն արկածներ է փնտրում հայրիկի հետ (ՖՈՏՈ)
Նոր լուսանկարներ են հայտնվել նորածին Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի Instagram–ում։
20:42
25 Սեպտեմբերի 2017
«Let's Armenia» արշավն է մեկնարկել Ռուսաստանում
Ռուսաստանում մեկնարկել է «Let's Armenia» գովազդային արշավը, որի նպատակը Հայաստանի մազին իրազեկվածության բարձրացումն է:
16:38
25 Սեպտեմբերի 2017
ՌԴ ԿԳ նախարարը հրաժարվեց խոսել Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակի մասին
Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան հրաժարվել է խոսել ռւսաց լեզվին Հայաստանում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ շնորհելու մասին։  

14:21
25 Սեպտեմբերի 2017
Հայերենը կարող է դառնալ Քուրդիստանի պետական լեզուներից մեկը
Հայերենը, հնարավոր է, դառնա Քուրդիստանի  պետական լեզուներից մեկը:
13:27
25 Սեպտեմբերի 2017
Travel Blog Baltic–ի համահիմնադիր. Հայաստանն ու Արցախը բացահայտում են դարձել ինձ համար (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
Ճանապարհորդ, բլոգեր, երաժիշտ, Travel Blog Baltic պորտալի համահիմնադիր Ստանիսլավ Գորբունովը ներկայացրել է իր տպավորությունները Հայաստան և Արցախ կատարած մեկշաբաթյա այցից հետո։  
12:17
25 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Երևանում ֆինանսական կազմակերպությունների շրջանում անցկացված ինտելեկտուալ խաղերի III փառատոնի հաղթողները (ՖՈՏՈ)
Նախօրեին Երևանում անցկացվեց ՀՀ ֆինանսական կազմակերպությունների շրջանում ինտելեկտուալ խաղերի ավանդական երրորդ փառատոնը։
10:15
25 Սեպտեմբերի 2017
Վիկտորիա Լոպիրյովան Երևանում խոսել է հայերեն (ՖՈՏՈ)
Վիկտորիա Լոպիրյովան կրկին Երևանում է։
16:39
24 Սեպտեմբերի 2017
Վիճում են մասնագետները կամ հայտնի է դարձել դեպրեսիայից ազատվելու պարզ միջոցը
Պենսիլվանիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են դեպրեսիային նվիրված հետազոտությունները:
12:48
24 Սեպտեմբերի 2017
Լարի Գագոսյանը ժամանակակից աշխարհի 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում է. Forbes
Ցանկը կազմվել է Forbes ամսագրի հարյուրամյակի կապակցությամբ, որտեղ ներկայացված են կապիտալիզմի դարաշրջանի 100 ձեռներեցների հանճարեղ մտքերը։
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։