Երկուշաբթի Ափշերոնի շրջանի Խիրդալան քաղաքում ապրող մի ձեռնարկատեր փորձել է ինքնահրկիզում կատարել, սակայն քաղաքային պաշտոնյան խանգարել է նրան, երեքշաբթի հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ձեռնարկատերը երկուշաբթի հագուստի վրա նավթ է լցրել ու այրել՝ բողոքելով իրեն պատկանող գեղեցկության սրահի քանդման դեմ: Սրահի քանդելն անհրաժեշտ է դարձել ավտոճանապարհի մեծացման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Կրակը հանգցնելիս՝ այրվածքներ է ստացել նաև քաղաքային գործադիր իշխանության ներկայացուցիչը:
Երկու տուժածին էլ տեղափոխել են հիվանդանոց: Պաշտոնյային բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո թույլ են տվել տուն գնալ, իսկ ձեռնարկատիրոջը հիվանդանոց են պառկեցրել:
Կատարվում է հետաքննություն: -0-