481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս կանայք երեք անգամ ավելի հաճախ են ներկում մազերը, քան ամերիկուհիները. Procter&Gamble
15:39
24 Օգոստոսի 2009

Ռուս կանայք կոսմետիկ պարագաներից ավելի շատ են օգտվում, քան այլ երկրների կանայք, մասնավորապես, երեք անգամ ավելի հաճախ են ներկում մազերը, քան, օրինակ, ամերիկուհիները, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում պատմել է Procter&Gamble ընկերության Female Beauty Care  ստորաբաժանման նախագահ Ջինա Դրոսոսը:

Նրա խոսքերով, ռուս կանանց առանձնահատկությունն այն է, որ նրանք կոսմետիկ միջոցների առավել բազմազան շրջանակ են օգտագործում:

«Օրինակ, եթե միջին հաշվով ամերիկացի կինն օգտագործում է դեմքի երկու տեսակի քսուկ` ցերեկային և գիշերային, ապա ռուս կինն ունի կրկնապատկված տեսականի, օրինակ, բացի ցերեկային և գիշերային քսուկներից, նա օգտագործում է հատուկ քսուկ աչքերի շուրջ մաշկի համար և լրացուցիչ միջոց կնճիռների դեմ»,- ասել է  Դրոսոսն, ով պատասխանատու է OLAY, Max Factor, Camay ապրանքանիշների զարգացման համար:

Միաժամանակ ռուս կանայք նախընտրում են այն միջոցները, որոնք նկատելի այլակերպում են ապահովում: «Բավական վառ օրինակ է մազեր ներկելու օրինակը: Առաջին հերթին, ռուս կանայք ամերիկուհիներից երեք անգամ ավելի հաճախ են ներկում մազերը, ընդ որում, որպեսզի ոչ միայն ներկեն սպիտակ մազերը, այլ նաև նկատելիորեն փոխեն և բարելավեն բնական երանգը: Եթե Աստված ցանկանար ինձ գեղեցիկ ստեղծել, նա անպայման ինձ կտար մազերի հենց այս երանգը,- հավանաբար, այդպես են կարծում նրանք»,- շարունակել է Դրոսոսը:

Procter&Gamble արտադրանք է վաճառում աշխարհի ավելի քան 180 երկրում: 2008/2009 ֆինանսական տարվա արդյունքներով, P&G մաքուր շահույթն աճել է 11 տոկոսով` մինչև 13.436 միլիարդ դոլար, միաժամանակ վաճառքների ծավալը կրճատվել է 3 տոկոսով և կազմել 79.029 միլիարդ դոլար: 

Ռուսաստանում ընկերությունը բացել է իր ներկայացուցչությունը 1991 թվականին, և այսօր երկրի տարածքում վաճառում է ավելի քան 70 ապրանքատեսակ, այդ թվում` Ariel, Tide, Fairy, Blend-a-med, Pantene և այլն: Ընկերությանն են պատկանում գործարաններ Նովոմոսկովյեյում, Ձերժինսկում (Նիժնի Նովգորոդի մարզ) և մեկ գործարան Սանկտ Պետերբուրգում: 

Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ կարդացեք www.rian.ru կայքում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: