478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
Եգիպտացի սիրառատ մատուցողուհին մեկուկես ամսում 7 անգամ ամուսնացել է
18:50
10 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանությունը օրերս ձերբակալել է 25-ամյա մի մատուցողուհու Կարմիր ծովի ափին գտնվող եգիպտական Խուրգադա քաղաքից բազմամուսնության մեղադրանքով: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա հերթական ընտրյալը իր սիրելի կնոջ իրերում հայտնաբերել է 6 գործող ամուսնական պայմանագիր՝ կնքված իրենց հարսանիքից փոքր-ինչ առաջ, հայտնում է «Ալ-Մասրի ալ Յաում» թերթը:

Արյունալի պատժի սպառնալիքի միջոցով ամուսինը կնոջից լսել է խոստովանությունն այն մասին, որ ինքը դարձել է նրա 7-րդ օրինական ամուսինը մեկուկես ամսում:

Հանգստի գոտում գտնվող հյուրանոցային սրճարաններից մեկում մատուցողուհի աշխատող կինը հաստատության ամուրի տղամարդկանց իսկական որս էր սկսել: Սակայն հերթական սիրեցյալի հետ ամուսնություն կնքելուց հետո նա կորցնում էր վերջինի հանդեպ հետաքրքրությունն ու հաջորդ օրը սկսում նոր զոհի որոնումները: Ոստիկանությունը հայտնաբերել է, որ մատուցողուհին ամուսնացել է յուրաքանչյուր 6-7 օրը մեկ ու անհապաղ տեղափոխվել նոր ընտրյալի տուն՝ չջանալով անգամ որևէ բացատրություն տալ նախորդ ամուսնուն:

Ներկայում ճակատագրական կինը գտնվում է կալանքի տակ ու սպասում դատին: Սակայն նա վստահեցնում է, որ մեղավոր չէ և պարզապես սիրո ու տղամարդկային եսասիրության զոհ է դարձել, չէ որ իր բոլոր ամուսիններն իր հետ երջանիկ են եղել, չնայած որ այդ ընտանեկան երջանկությունը ընդամենը մեկ շաբաթ է տևել: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը: