480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ իշխանությունները զգուշացնում են՝ էլեկտրոնային ծխախոտը վնասում է առողջությունը
11:56
23 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Էլեկտրոնային ծխախոտը սովորական ծխախոտի նման լրջորեն վնասում է առողջությունը, ասվում է ԱՄՆ մթերքի և դեղամիջոցների վարչության  (Food and Drug Administration, FDA)՝ չորեքշաբթի հրապարակված զեկույցում:

Էլեկտրոնային ծխախոտը մշակված է սովորական ծխախոտի փոխարեն և արտաքինից գրեթե ոչնչով չի տարբերվում: Էլեկտրոնային ծխախոտի հիմքում ընկած է նիկոտինային հեղուկի ուլտրաձայնային փոշեցիրը՝ ծխախոտաբույսի բույրի ավելացմամբ: Էլեկտրոնային ծխախոտի երկրորդ տեսակը ստեղծվել է սառը գոլորշու գեներատորի հիման վրա: Գոլորշին արտադրվում է ծխախոտաբույս պարունակող բուրավետ հեղուկից կամ առանց դրա պարունակության: Էլեկտրոնային ծխախոտներն աշխատում են փոքրիկ ուժակուտակիչների հիման վրա:

Տասնինը տեսակի էլեկտրոնային ծխախոտների փորձերը բացահայտել են, որ դրանցից որոշները թունավոր քիմիկատներ են պարունակում: Իսկ էլեկտրոնային ծխախոտներ արտադրողները պնդում են, որ դրանք անվտանգ են առողջության համար:

Փորձի ենթարկված ծխախոտներից կեսում գիտնականները հայտնաբերել են կանցերոգեն նյութի՝ նիտրոսամինի տարբեր տեսակներ, որը մարդկանց մոտ քաղցկեղ է առաջացնում: Շատ ծխախոտներում, որոնց արտադրողները վստահեցնում են, որ դրանք ծխախոտաբույս չեն պարունակում, իրականում պարունակում են:

«Էլեկտրոնային ծխախոտների նմուշների լաբորատորային անալիզը բացահայտել է, որ դրանք պարունակում են կանցերոգեններ և թունավոր նյութեր, օրինակ՝ դիէթիլենգլիկոլ, որը հակասառուցիչի բաղադրամաս է», - ասվում է FDA-ի տեղեկատվության մեջ:

«Էլեկտրոնային ծխախոտների մասին շատ քիչ բան է հայտնի, հայտնի չէ դրանց մեջ ծխախոտաբույսի պարունակության ծավալն ու այլ քիմիկատների առկայությունը», - լրագրողներին հայտարարել է FDA-ի տնօրեն Ջոշուա Շարֆսթայնը:

Փորձագետների խոսքերով, էլեկտրոնային ծխախոտների արտադրության ժամանակ որակի վերահսկողությունը չի համապատասխանում սահմանված նորմերին:

«Միաժամանակ այդ արտադրանքի վրա չի զգուշացվում, որ այն վնասում է առողջությունը՝ ի տարբերություն FDA-ի կողմից հավանության արժանացած ծխախոտափոխարինիչների», - ընդգծվում է գերատեսչության հայտարարության տեքստում:

Փաստաթղթում հատկապես նշվում է, որ FDA-ը մտադիր չէ անուշադրության մատնել այս հարցը և լրացուցիչ գործողություններ է ձեռնարկում վտանգավոր գյուտի ուղղությամբ:

FDA-ի կողմից ստուգված ապրանքանիշների թվում են Smoking Everywhere և NJoy Cigarettes ապրանքանիշները: Արտադրող-ընկերությունների շահերը ներկայացնող Էլեկտրոնային ծխախոտ արտադրողների ասոցիացիան դեռևս հանդես չի եկել պատասխան խոսքով:

Միաժամանակ էլեկտրոնային ծխախոտի երևան գալն ու դրանց թափ հավաքող հանրաճանաչությունը ԱՄՆ-ում լուրջ աղմուկ է բարձրացրել: Ծխելու դեմ պայքարողների կարծիքով, էլեկտրոնային ծխախոտ կարող է գնել յուրաքանչյուրը, նույնիսկ դպրոցականը, քանի որ դրանք չեն ներառվում դաշնային օրենքի մեջ: Հատուկ քննադատության են ենթարկվում բուրավետ ծխախոտները, քանի որ դրանց օգտագործումը նպաստում է հասարակության մեջ ծխելու նկատմամբ համբերատարությանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը: