482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Նյու Յորքի քաղաքապետը խախտում է իր իսկ մտցրած օրենքները
11:48
23 Հուլիսի 2009

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը շրջակա միջավայրի պահապանի վարկանիշ է ստեղծում, իսկ գործնականում խախտում է քաղաքում իր իսկ մտցրած բնապահպանական նորմերը: Նման եզրակացության են հանգել Ասոշիեյթիդ փրես գործակալության թղթակիցները, երբ լրագրողական հետաքննություն են անցկացրել և չորեքշաբթի տպագրել դրա արդյուքները:

Տարեսկզբին Բլումբերգի նախաձեռնությամբ Նյու Յորքի քաղաքային խորհուրդը արտանետումները նվազեցնելու նպատակով խստացրել է աշխատող շարժիչներով կայանած մեքենաների նախկին սահամնափակումները: Քաղաքային խորհրդի օրենքի համաձայն, կայանած ավտոմեքենաների վարորդները շարժիչը միացրած կարող էին թողնել առավելագույնը երեք րոպե: Բլումբերգը պնդեց, որ այդ ժամանակը հասցվի մեկ րոպեի այն տարածքներում, որտեղ դպրոց կա:

ԱՓ-ի լրագրողները նախորդ շաբաթվա ընթացում հետևել են Բլումբերգին ծառայող կամ նրա հետևից գնացող մեքենաներին: Ամեն անգամ, երբ մեքենան կայանել է, նրանք հաշվել են, թե որքան ժամանակ է շարժիչը միացրած մնում: Ամենաքիչը ութ անգամ կայանած մեքենայի շարժիչն աշխատել է տասը րոպեից մինչև մեկ ժամ:

Այս կապակցությամբ գործակալությունը հիշեցնում է Բլումբերգի պաթետիկ խոսքերը՝ օրենքը ստորագրելիս. «Նրանք, ովքեր ցանկանում են, որ մեր երեխաները լավ կյանքով ապրեն, ովքեր ցանկանում են, որ մենք մաքուր օդ շնչենք և մաքուր ջուր խմենք, պետք է հասկանան, որ մեր ուսերին է դրված մաքուր բնության համար պայքարելու պարտականությունը»:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ծանոթանալով լրագրողների եզրակացություններին, հաղորդել է, որ Բլումբերգի մեքնեաների համար բացառություն է արված, և դրանք հավասարեցրել են արտակարգ ծառայությունների մեքենաներին, որոնց թվին են պատկանում շտապօգնության, հրշեջ ծառայության, ոստիկանության մեքնենաները: Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Սթի Լոյզերը նշել է նաև, որ իշխանությունները կջանան առավելագույնը նվազեցնել քաղաքի սեփականություն հանդիսացող ավտոմեքենաների վնասակար արտանետումները:

Բլումբերգի կողմից արդեն մի քանի տարի շարունակ իրականացվող՝ շրջակա միջավայրի պաշտպանության լայնածվալ ծրագրի համաձայն, ջերմոցային գազերի արտանետումները Նյու Յորքում պետք է մեկ երրորդով նվազեն 2030 թվականին: Շրջակա միջավայրի պաշտպանության հիմնադրամի տվյալներով, նախորդ տարի կայանած մեքնենաների միացրած շարժիչները Նյու Յորքի օդը «հարստացրել» են 130 հազար տոննա ածխաթթու գազով:

Ընդ որում Նյու Յորքն օդի մաքրաության առումով համարվում է ԱՄՆ-ի խոշոր քաղաքներից մեկը:

Աշխատող շարժիչի սահմանափակումներից բացի, Բլումբերգի մտցրած բնապահպանական այլ միջոցների թվում են նաև միայն հիբրիդային, բենզաէլեկտրոնային շարժիչով աշխատող ավտոբուսների կիառումը, ինչպես նաև միայն բենզինով աշխատող նոր տաքսի-մեքենաների գրանցումն արգելելը:

Սակայն, ինչպես նշում են ԱՓ-ի լրագրողները, Բլումբերգը չի շտապում սկզբունայնություն դրսևորել սեփական անձի հանդեպ: Գործակալությունը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ շրջակա միջավայրի մաքրության համար մոլեռանդ պայքարող ամերիկացի քաղաքական գործիչները բոլորովին էլ այնպես չեն պահում իրենց, ինչպես խորհուդր են տալիս իրենց համաքաղաքացիներին:

Այս կապակցությամբ Ասոշիեյթիդ փրեսը հիշեցնում է գլոբալ տաքացման դեմ ամենամեծ մարտիկ, նախկին փոխքաղաքապետ Ալբերտ Գորի շուրջ ծավալված աղմուկը, երբ նա իր տանն ամսական 1200 դոլարի էլեկտրականություն էր «վառում», ինչպես նաև Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին, ով երթևեկում էր «բնապահպանական առումով կեղտոտ» մեքնենաերի դասին պատկանող «Համմեր»-ով: Ինչևէ, մամուլի քննադատությունից հետո երկուսն էլ ուղղեցին իրենց սխալը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
20:48
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 6-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
20:34
06 Դեկտեմբերի 2016
6–ամյա Սաշա Բեյլերյանը շարունակում է նվաճել Ռուսաստանի Առաջին ալիքի հանդիսատեսի սրտերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
6–ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով ցնցել է ողջ երկիրն իր ֆենոմենալ հիշողությամբ, խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի «Champs Elysées» հիթը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը։
19:03
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։