480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ջեքսոնի նախկին կինը ցնցող խոստովանություններ է արել
11:50
15 Հուլիսի 2009

Մայքլ Ջեքսոնի նախկին կինը՝ Դեբբի Ռոուն, այն հարցին, թե արդյո՞ք ցանկանում է վերադարձնել իր երեխաների խնամակալության իրավունքը, միանշանակ պատասխանել է՝ «Գրողը տանի, իհարկե, ոչ»: Այս մասին են վկայում Ռոուի նամակները, որոնք երեքշաբթի հրապարակել է նրա ընկերուհի Ռեբեկա Ուայթը:

Extra հեռուստատեսային շոուի ժամանակ Ուայթը ներկայացրել է Ռոուի կողմից գրված մի քանի էլեկտրոնային նամակների և SMS-հաղորդագրությունների տեքստերը: Ռոուի անկեղծություններն ԱՄՆ-ում իսկական սենսացիա են առաջացրել:

«Իմ փաստաբանն ասում է, որ ես պետք է որևէ պատասխանատվություն ստանձնեմ երեխաների բարեկեցության համար: Իսկ ես երեխաներ ուզո՞ւմ եմ: Գրողը տանի, իհարկե, ոչ: Լավ տպավորությու՞ն կստեղծվի, եթե ես խնդրեմ ինձ երեխաների մասին հոգ տալու իրավունք տալ: Իհարկե: Ես չեմ ցանկանում այնպիսի կնոջ տպավորություն ստեղծել, որը լքել է իր երեխաներին և ուղղակի մոռացել է նրանց մասին», - ասվում է հուլիսի 5-ին Ռոուի գրած նամակում:

Ընկերուհուն ուղարկած SMS-հաղորդագրություններից մեկում Ռոուն խոստանում է, որ հուլիսին ամեն ինչ կորոշվի և երեխաների խնամակալության հարցում «գաղտնի պայմանավորվածություն» ձեռք կբերվի:

«Այդ երեխաներն իմը չեն: Եվ երբեք էլ իմը չեն եղել: Նրանք միշտ եղել են Մայքլի երեխաները: Իսկ ես Մայքլի լավագույն ընկերն էի», - խոստովանել է Ռոուն հուլիսի 2-ին գրված նամակում:

Ավելի վաղ New York Post ամերիկյան հրատարակությունը, հղում անելով «փոփ-երաժշտության արքայի» ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին, տեղեկացրել էր, որ Ռոուն համաձայնվել է վերցնել Մայքլ Ջեքսոնի մորից՝ Քեթրին Ջեքսոնից չորս միլիոն դոլար 12-ամյա Փրինց Մայլք-կրտսերի և 11-ամյա Փերիս Մայքլ Քեթրինի նկատմամբ իրավունքներից հրաժարվելու դիմաց:

Երեքշաբթի Ռոուի փաստաբանը կտրականապես հերքել է այդ տեղեկատվությունը:

Սակայն հերքումը չի համոզել ամերիկյան ԶԼՄ-ներին, որոնք նշում են, որ առաջին անգամ չէ, որ Ռոուն «վաճառում» է սեփական երեխաներին: Այսպես, որոշ տվյալների համաձայն՝ լույս աշխարհ բերելով երեխաներին՝ Ռոուն համաձայնվել է, որ նրանց պետք է դաստիարակի միայն Ջեքսոնը: Դրա դիմաց Ռոուն միանվագ ստացել է 8 միլիոն դոլար, այնուհետև հինգ տարվա ընթացքում երգիչը տարեկան Ռոուին 900 հազարական դոլար է վճարել:

2005թ.-ին, երբ Ջեքսոնն անչափահասներին այլասեռելու գործի կապակցությամբ հայտնվեց սկանդալի կենտրոնում, Ռոուն հայտարարեց իր ծնողական իրավունքների մասին: Այս անգամ նա 4 միլիոն դոլարի և 900 հազար դոլար արժողությամբ տան դիմաց հրաժարվեց խնամակալության հավակնությունից:

Երկու շաբաթ առաջ մահացած երգիչ Մայքլ Ջեքսոնի երեխաների նկատմամբ խնամակալության վերաբերյալ դատական լսումները նշանակված են հուլիսի 20-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։