484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+13
Եղանակը Երևանում
Հայ
Սահակաշվիլին կարգադրել է բուժօգնություն տրամադրել երեխային՝ եհովական ծնողների կամքին հակառակ
14:04
09 Հունիսի 2009

Ոստիկանությունն ու բժիշկները Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կարգադրությամբ երեքշաբթի վաղ առաբվոտյան հիվանդանոց են վերադարձրել չորսամյա Իննա Ծարելաշվիլուն, ում ծնողները «Եհովայի վկաներ» կրոնական միության անդամներ են և կրոնական համոզմունքներից ելնելով՝ հրաժարվում են երեխային բժշկական օգնություն ցուցաբերելուց, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։  

Երկուշաբթի ծնողները ետ են վերցրել երեխային վերակենդանացման բաժնից, ուր Իննան տեղափոխվել էր եռացող ջրից հասցված ուժեղ այրվածքներով։ Երեխայի մարմինը 30 տոկոսով այրվածքներով է պատված եղել, բժիշկները նրան փրկելու համար արյան փոխներարկում են առաջարկել։ Սակայն Իննայի ծնողները հրաժարվել են բուժման կուրսից և ստորագրություն տալով վերցրել են երեխային հիվանդանոցից։

Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Սահակաշվիլին հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Ալեքսանդր Կիտաշվիլու հետ և կարգադրել է, որպեսզի ոստիկանությունն ու առողջապահության համակարգի աշխատակիցները վերադարձնեն երեխային հիվանդանոց և շարունակեն բուժման կուրսը՝ նրա կյանքը փրկելու համար։

«Մենք պետություն ենք, թե՞ դիտորդներ։ Այդ դեպքում նշանակություն չունի՝ որ կրոնական աղանդին են պատկանում ծնողները, քանի որ խոսքը երեխայի կյանքի մասին է։ Ես խստիվ պահանջում եմ վերադարձնել երեխային հիվանդանոց։ Ոստիկանությունն ու բժիշկները պետք է առաջնորդվեն գործող օրենսդրությամբ և երբեք թույլ չտան նման պրակտիկա»,- ասել է նախագահը հանդիպման ընթացքում։  «Եթե անհրաժշետ լինի, մենք դատական կարգով կդնենք ծնողների պատասխանատվության հարցը երեխայի և նրա կյանքի նկատմամբ»,- նշել է Սահակաշվիլին։

Երեխային հիվանդանոց տեղափոխելիս՝ Իննային ուղեկցել է մայրը։ Ներկայում աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է, բարձր ջերմություն ունի, և բժիշկների խոսքերով, նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել: