486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ում A/H1N1 գրիպով վարակվածների թիվը գերազանցել է 10 հազարը, մահացել է 17 մարդ
12:16
02 Հունիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ում A/H1N1 գրիպով վարակվածների թիվը գերազանցել է 10 հազարը, մահացել է 17 մարդ:

ԱՄՆ առողջապահության նախարարությանն առնընթեր հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով, երկուշաբթի օրվա դրությամբ A/H1N1 գրիպով վարակվածների թիվը հասել է 10,053-ի: Ամենամեծ թիվը Վիսկոնսինում է՝ 1,641 հազար, Տեխասում՝ 1,403 հազար, Իլլինոյսում՝ 1,103 հազար և Կալիֆոռնիայում՝ 804 հիվանդ:

Գրիպից մահացել են Նյու Յորքում՝ 4 հոգի, Արիզոնայում՝ 4 հոգի, Իլլինոյսում՝ 3, Տեխասում՝ 3 հոգի, Յուտայում, Վաշինգտոնում և Միսսուրիում՝ յուրաքանչյուրում մեկական մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկուշաբթի հաստատել է 62 երկրում 17,410 հազար հոգու՝ A/H1N1 գիպով վարակվելու դեպքերը, 115 հիվանդ մահացել է: ԱՀԿ-ն ուրբաթ հայտարարել էր 53 երկրում 15,510 հազար հոգու վարակվելու և 99 մահվան դեպքի մասին: Վտանգավոր վարակի դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է ԱՄՆ-ում: Այս հիվանդությունից մահանալու դեպքերի առումով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում Մեքսիկան:

Ապրիլի 29-ին ԱՀԿ-ն A/H1N1 գրպի համավարակի սպառնալիքների մակարդակը 4-ից հասցրել էր 5-ի՝ ըստ վեցբալանոց սանդղակի: Կազմակերպության ղերկավար Մարգարեթ Չենը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ մեծ վտանգի ի հայտ գալու դեպքում կազմակերպությունն առանց վարանելու սպառնալիքի մակարդակը կհասցնի առավելագույնի:

Նախորդ շաբաթ ԱՀԿ-ն հայտարարել էր նաև, որ մեկ տարվա ընթացքում հնարավոր է 4,9 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ արտադրել A/H1N1 գրիպի դեմ: Կազմակերպության ղեկավարի խոսքով, հիվանդության բռնկման նախանշանները պակաս վախեցնող են Հյուսիսային Ամերիկայում, սակայն դա չի նշանակում, թե A/H1N1 գրպի տարածման վտանգը վերացել է:

Կազմակերպության փորձագետները խորհուրդ են տալիս տկարություն զգացող մարդկանց հետաձգել իրենց ուղևորություններն այլ երկրներ և գրիպի նախանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի: Կազմակերպությունը կրկին հայտարարել է, որ խորհուրդ չի տալիս ուղևորությունների սահմանափակումը կամ սահմանների փակումը:

ԱՀԿ գլխավոր տնօրենի Առողջապահության և շրջակա միջավայրի անվտանգության հարցերի օգնական Քեջի Ֆուկուդան հայտարարել է, որ Երկիր մոլորակի բնակչության մեկ երրորդը հավավարակի դեպքում կարող է վարակվել A/H1N1 գրիպով: Միաժամանակ, գիտնականները բազում անգամ հայտարարել են, որ գրիպի այս համաճարակը դժվար թե կրկնի «իսպանուհուն», որը 1918-1920թթ. ավելի քան 20 միլիոն կյանք խլեց, քանի որ այժմ բժիշկներն ու համաճարակաբաննները գրիպի հարուցիչի և հիվանդության տարածման մեխանիզմների վերաբերյալ շատ ավելի գիտեն:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
23 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին անակնկալ է պատրաստում
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անակնկալ է պատրաստում իր երկրպագուներին։
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։