482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Սելինջերը դատարանում պահանջում է արգելել «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վիպակի շարունակությունը
10:58
02 Հունիսի 2009

Ամերիկացի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերը երկուշաբթի Մանհեթենի շրջանային դատարան հայց է ներկայացրել այն գրքի հեղինակի և հրատարակչի դեմ, որը ներկայացվել է որպես «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» իր հայտնի վիպակի շարունակությունը, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը։

Գործակալության տվյալների համաձայն, 90-ամյա գրողը, ով երկար տարիներ Նյու Հեմփշիր նահանգում ճգնավորի կյանք է վարում, դատարանից պահանջում է արգելել «60 տարի անց. անցնելով տարեկանի միջով» գրքի հրատարակությունը, քանի որ այն խախտում է նրա հեղինակային իրավունքները։

Ինտերնետ-խանութների տվյալների համաձայն՝ ոմն Ջոն Դեյվիդ Կալիֆոռնիայի (John David California) գրչին պատկանող գիրքը ծրագրվում էր հրատարակել սեպտեմբերին Nicotext շվեդական հրատարակչության կողմից։

«Այդ շարունակությունը նմանակում կամ քննադատական մեկնաբանում չէ։ Դա պարզ թալան է», - ասվում է դատական հայցում։

Հայցում նաև նշվում է, որ հանրահայտ վիպակի շարունակության ստեղծման և դրա գլխավոր հերոս Գոլդեն Քոլֆիլդի կերպարի օգտագործման բոլոր իրավունքները պատկանում են Սելինջերին։

«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վիպակը, որը պատմում է շրջակա իրականությունից դժգոհ 16-ամյա պատանու արկածների մասին, լույս է տեսել ԱՄՆ-ում 1951 թ.-ին և մեծ ճանաչում է ստացել ողջ աշխարհի երիտասարդների շրջանում։-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:14
23 Մայիսի 2017
Հայտնի է «Արաբկիր» ԲԿ–ում 2 տարեկան երեխայի մահվան պատճառը
Նախօրեին «Արաբկիր» ԲԿ–ում երկու տարեկան երեխա է մահացել։
17:10
23 Մայիսի 2017
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը. նա մանրամասներ է ներկայացրել
Հայտնաբերվել է Հրազդանում նորածնի դին փողոցում թողած կինը։
13:56
23 Մայիսի 2017
Հայաստանի գյուղերից մեկի բնակիչները փակել են գյուղի ճանապարհը
Երեքշաբթի Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչները փակել են  գյուղի ճանապարհը:
13:38
23 Մայիսի 2017
Հենրիխ Մխիթարյան. Գոտեպնդվիր, Մանչեսթեր
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրտակցություն է հայտնել Մանչեսթերում տեղի ունեցած ողբերգությունից տուժածներին:
10:23
23 Մայիսի 2017
Հզոր պայթյուն Մանչեսթերում. 19 մարդ զոհվել է
Մեծ Բրիտանիայի մեծ մարզադաշտում պայթյուն է որոտացել:
11:22
22 Մայիսի 2017
Անձրևները չեն զիջում դիրքերը Հայաստանում
Անձրևն ու ամպրոպը չեն զիջում դիրքերը Հայաստանում։
10:26
22 Մայիսի 2017
Արմեն Մուրադյանը վիրահատվել է
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը վիրահատվել է։
19:36
21 Մայիսի 2017
Ճարպն այրող վեց մթերք
Թեթև ուտեստները կօգնեն ոչ միայն ազատվել քաղցի զգացումից, այլև վերահսկել սեփական քաշը։
18:25
21 Մայիսի 2017
Լուրերի հաղորդավարուհին շոկի մեջ է ընկել ստուդիայում հայտնված շան պատճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Мир 24» հեռուստաալիքի լուրերի հաղորդավարուհին վախեցել է սև շան պատճառով, որը ուղիղ եթերի ընթացքում հայտնվել է սեղանի տակից:  
17:13
21 Մայիսի 2017
Մոռացեք հիվանդությունների մասին. երեխայի իմունիտետն ամրապնդելու 5 պարզ կանոն
Ներկայացնում ենք 5 պարզ կանոն, որոնք կօգնեն ամրապնդել երեխայի իմունիտետն և մոռանալ հիվանդությունների մասին։
13:07
21 Մայիսի 2017
«Լուռ մարդասպաններ». 6 հիվանդություններ, որոնք ընթանում են առանց ախտանիշերի
Գոյություն ունեն հիվանդություններ, որոնց ընթանում են գրեթե առանց ախտանիշերի, և մի գեղեցիկ օր բացահայտում են իրենց:
10:30
21 Մայիսի 2017
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում. մի շարք մարզերում սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանի տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։