486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հինգշաբթի հայտնի կդառնան «Եվրատեսիլ-2009» մրցույթի եզրափակչի վերջին մասնակիցները
10:20
14 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ-2009» մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի ժամանակ հայտնի կդառնան մրցույթի եզրափակիչ դուրս եկած տասը մասնակիցների անունները, տեղի կունենա հինգշաբթի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են երաժշտական մրցույթի կազմակերպիչները։

Իրենց համարները կներկայացնեն 19 երկրի մասնակիցներ։ Համերգը կբացեն Խորվաթիայի ներկայացուցիչները, այնուհետև հանդես կգան Իռլանդիայի, Լատվիայի, Սերբիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Կիպրոսի, Սլովակիայի, Դանիայի, Սլովենիայի, Հունգարիայի, Ադրբեջանի, Հունաստանի, Լիտվայի, Մոլդովայի, Ալբանիայի, Ուկրաինայի, Էստոնիայի և Նիդեռլանդների ներկայացուցիչները։

Մրցույթի մասնակիցներից բացի, որոնց անունները կհայտարարեն մրցույթի հաղորդավարներ Նատալյա Վոդյանովան և Անդրեյ Մալախովը, «Եվրատեսիլ-2009»-ի կազմակերպիչները երկրորդ կիսաեզրափակչի համար շոու են պատրաստել, որի հիմքում ընկած է եվրոպացիների շրջանում Ռուսաստանի վերաբերյալ կարծրատիպերի կատակերգական մեկնաբանությունը։

Այս տարի ընդունված՝ «Եվրատեսիլի» քվեարկության նոր կանոնների համաձայն՝ երկրորդ կիսաեզրափակչի 19 մասնակցից վերջին տասնյակին կընտրեն հեռուստադիտողները և պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները՝ ռուս երգիչ և պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովի գլխավորությամբ։ Հեռուստադիտողները յուրաքանչյուր կիսաեզրափակչում որոշում են եզրափակիչ դուրս եկող ինը կատարողներին SMS-հաղորդագրությունների և հեռախոսազանգերի միջոցով, իսկ եզրափակիչ դուրս եկող տասներորդ մասնակցին ընտրում է ժյուրին։

Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցում են 42 երկրի ներկայացուցիչներ, և երկրորդ կիսաեզրափակչի ավարտից հետո հայտնի կդառնան «Եվրատեսիլ-2009»-ի բոլոր 25 մասնակիցները, որոնց թվում են Ռուսաստանը և «Մեծ քառյակի» երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան, որոնք մեխանիկորեն դուրս են գալիս մրցույթի եզրափակիչ։

Առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը։ Դրա արդյունքում «Եվրատեսիլ-09»-ի եզրափակիչ են դուրս եկել Թուրքիայի, Շվեդիայի, Իսրայելի, Պորտուգալիայի, Մալթայի, Ֆինլանդիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ռումինիայի, Հայաստանի և Իսլանդիայի ներկայացուցիչները։

Այս տարի Ռուսաստանը ներկայացնում է ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն։ Նա կկատարի «Մամո» երգը, որի հեղինակն է նրա պրոդյուսեր, կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեն։

Ավանդաբար եվրոպական երաժշտական մրցույթն անցկացվում է նախորդ տարվա հաղթող երկրում։ Ռուսաստանն առաջին անգամ է ընդունում «Եվրատեսիլը»՝ 2008 թ.-ին ռուս երգիչ Դիմա Բիլանի հաղթանակից հետո։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:01
27 Փետրվարի 2017
Թինա Կանդելակին հայկական գաթա է փնտրում մոսկովյան շուկայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանցի հեռուստահաղորդավար, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին այցելել է մոսկովյան շուկաներից մեկի հայկական տաղավար:
20:15
26 Փետրվարի 2017
Տղամարդկանց երկարակեցությունը կախված է նրանց ընտրած կնոջից
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում իրենց համար իդեալական կնոջը:
17:45
26 Փետրվարի 2017
Microsoft–ի սարքավորումների կառավարման ամպային նոր գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանում
Microsoft ընկերության Intune for Education գործիքը շուտով հասանելի կլինի Հայաստանի դպրոցների համար:
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում: