482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Լրագրության ոլորտի ամենահեղինակավոր Պուլիտցերի մրցանակի դափնեկիրների անունները կհայտարարվեն Նյու Յորքում
11:02
20 Ապրիլի 2009

Նյու Յորքում գտնվող կոլումբիական համալսարանը երկուշաբթի կհայտարարի լրագրության ոլորտի ամենահեղինակավոր Պուլիտցերի ամենամյա մրցանակի դափնեկիրների անունները:

Նախորդ տարի «Հանրությանը ծառայելու համար» անվանակարգում ոսկե մեդալ շնորհվեց «Վաշինգտոն փոստ» թերթին՝ Դանա Փրիստի և Աննա Հալլի հրապարակախոսությունների, ինչպես նաև Մայքլ Չայլի լուսանկաներների համար, որոնք պատմում էին, թե ինչպիսի ստորացումներ ու տանջանքներ են կրում իրանական պատերազմի վետերանները հայտնի «Ուոլթեր Ռիդ» հոսպիտալում: Հրապարակումները ազգային վրդովմունք հարուցեցին, ինչն, ի վերջո, պատերազմի վետերաններին ծառայող բժշկական համակարգի բարեփոխումների հանգեցրեց:

«Վաշինգտոն փոստ» թերթը 2007 թվականի արդյունքներով 21 անվանակարգից միանգամից հինգի հաղթող է դարձել. հաղթողին որոշում է Պուլիտցերի հանձնաժողովը: Թերթը հաղթել է լավագույն լրատվական ռեպորտաժ, ազգային թեմայի և միջազգային կյանքի լավագույն լուսաբանում, լավագույն ակնարկ և մեկնաբանություններ անվանակարգերում: Ակնարկի ժանրում հաղթել է փորձի համար նյույորքյան մետրոյում անվճար նվագող պրոֆեսիոնալ թավջութակահարի մասին թերթում տպագրված հրապարակումների շարքը:

Մեկ տարի առաջ «Հանրությանը ծառայելու համար» պատվավոր անվանակարգի դափնեկիր է հռչակվել քաղաքական-տնտեսական «Ուոլթ-ոթիթ ջերնել» օրաթերթը ֆինանսական շուկայի մեքենայությունները հետաքննող շարքի համար:

Իրաքյան պատերազմը ամերիկյան լրագրության 2007 թվականի գլխավոր թեման էր: Սակայն ֆինանսական ճգնաժամի ու տնտեսական դեպրեսիայի խնդիրները նախագահական ընտրությունների տարում ակնհայտորեն հետ մղեցին հակապատերազմական թեման տպագիր մամուլի էջերից:

Մրցանակակիրները որոշվում են պարզ մեծամասնությամբ հանձնաժողովի 17 անդամի գաղտնի քվեարկության արդյունքում:

Պուլիտցերի մրցանակի պատմությունը սկիզբ է առել 1917 թվականին, երբ ամերիկացի լրագրող Գերբերտ Բայյարդ Սվոփը «Նյու Յորք ուորլդ» թեթում 1916թ. հոկտեմբերին հրատարակված «Գերմանական կայսրության ներսից» հրապարակաշարի համար մրցանակի արժանացավ: Պուլիտցերի մրցանակի չափը 10 հազար դոլար է, «Հանրությանը ծառայելու համար» անվանակարգի մրցանակակիրը նաև ոսկե մեդալի է արժանանում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։