480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Երուսաղեմում վառվեց բարեբեր կրակը
19:26
18 Ապրիլի 2009

Բարեբեր կրակը, որը համարվում է ուղղափառ Քրիստոնեության հրաշքներից մեկը, շաբաթ օրը վառվել է Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում։     

Նախազատկի օրը տաճարում, դրա առջև ընկած հրապարակում ու հարակից փողոցներում հավաքված տասնյակ հազարավոր ուխտավորների համար հրաշք շնորհելու մասին Երուսաղեմի Թեոփիլոս պատրիարքի աղոթքից հետո կրակը վառվեց։  

Սուրբ կրակը հայտնվեց տաճարի ներսի մատուռում՝ քարե մահճի վերևում, որի վրա հանգչել է Հիսուս Քրիստոսի՝ խաչից իջեցված մարմինը։ 

Պատրիարքը գտնվել է մատուռում առանց կրակ ստանալու որևէ արհեստական միջոցի։ Երբ հրաշքը կատարվել է, նա սկսել է կրակի մասերը բաժանել ուխտավորներին։  

Նրանք մոմեր են վառում, կրակը բաժանում հարևաններին։ Հաշվված վայրկյանների ընթացքում կրակը տարածվում է ողջ տաճարով, սփռվում դրա առջև ընկած հրապարակում, ընթանում հարևան նրբանցքներով։ Հավատացյալները բառացիորեն լողանում են կրակով, որը, ինչպես նրանք հաստատում են, առաջին րոպեներին չի այրում։    

Ռուսական պատվիրակությունը, որին Երուսաղեմ է ուղարկել Անդրեյ Պերվոզվաննու հիմնադրամը, ևս ստացել է բարեբեր կրակը։ Ուխտավորների առաքելությունը գլխավորում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «ՌԺԴ» ԲԲԸ ղեկավար Վլադիմիր Յակունինը և Մոսկվայի պատրիարքության գործերի կառավարչի պարտավորությունները կատարող, Սարանսկի և Մորդովիայի արքեպիսկոպոս Վարսոնոֆին։  

Այսօր հատուկ «օլիմպիական» կանթեղներով կրակը կհասնի Մոսկվա՝ Քրիստոս Փրկչի տաճարում պատրիարքի Սբ. Զատիկի ժամերգության համար, հետո այն կտանեն տասնյակ քաղաքներ, կուղարկեն նաև արկտիկական կայան։ -0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։
14:35
24 Հունիսի 2017
Ընտանեկան հայհոյանքն օրենքով կպատժվի Ռուսաստանում
Պետդումայի օրենսդրության կոմիտեն հավանություն է տվել ընտանեկան հայհոյությունների համար պատասխանատվությունը խստացնող օրինագծին:
13:10
24 Հունիսի 2017
Սուրենյանը պատմել է բնության «վախենալու գեղեցկության մասին» (ՖՈՏՈ)
Գագիկ Սուրենյանը հրապարակել է եղանակային բացառիկ երևույթի հետաքրքիր լուսանկար։
11:17
24 Հունիսի 2017
Սուրենյան. այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի
Ամառը կրկին վերադառնում է։
16:19
23 Հունիսի 2017
Քանյե Ուեսթը նշել է, թե քանի երեխա է ուզում ունենալ Քիմ Քարդաշյանից
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, թե քանի երեխա է ուզում ունենալ իր կնոջից` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից:  
14:51
23 Հունիսի 2017
ՀՀ ԿԳՆ–ն պարզում է իսրայելցի շրջանավարտներին հայկական կեղծ դիպլոմներ տալու սկանդալի մանրամասները
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է երկրի արտգործնախարարությանը:
10:39
23 Հունիսի 2017
Պարային իմպրովիզացիա Գարիկ Մարտիրոսյանից և նրա կնոջից (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը կնոջ` Ժաննայի հետ պար են ներկայացրել հայկական ազգային տարազներով։
13:28
22 Հունիսի 2017
Հաշմանդամի սայլակով աղջնակն ուղեկցել է Ռոնալդուին դաշտ դուրս գալիս (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստան–Պորտուգալիա խաղի ժամանակ Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել 10–ամյա Պոլինայի ուղեկցությամբ:
13:11
22 Հունիսի 2017
Տավուշում քամին արմատախիլ է արել 30-40 տարվա ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ
Պտղավանում քամին արմատախիլ է արել ծառեր, նորատունկ այգիներ, ավերել ջերմոցներ ու բնակելի տներ: