485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի ֆանտաստ գրող Բորիս Ստրուգացկին բուժվում է Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում
15:06
06 Ապրիլի 2009

Ռուսական ֆանտաստիկայի դասական գրող Բորիս Ստրուգացկին բուժման կուրս է ընդունում Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել քաղաքի բժշկական շրջանակների աղբյուրը։

Այս տեղեկատվությունը հաստատել է նաև գրողի կինը՝ պարզաբանելով, որ խոսքը պլանային հոսպիտալացման մասին է։ Նրա խոսքերով, գրողը ստացիոնար բուժում է ստանում արդեն շուրջ երկու ամիս։ «Նրա դուրսգրման ճշգրիտ ժամկետը դեռևս հայտնի չէ, տասը օրից ոչ շուտ հայտնի կլինի», - ասել է գրողի կինը։

Բորիս Ստրուգացկին ծնվել է Լենինգրադում, ավարտել է ԼՊՀ-ի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ ստանալով աստղագետի դիպլոմ, աշխատել է Պուլկովկսու աստղադիտարանում։ 1960 թ.-ից Գրողների միության անդամ է։

Եղբոր՝ Արկադի Ստրուգացկու համահեղինակությամբ գրված գրքերը ռուսական գրականության մի ողջ դարաշրջան են կազմում։ Ընթերցողի համակրանքը վայելող գրքերն են՝ «Փախուստի փորձը», «Հեռավոր ծիածանը», «Երկուշաբթին սկսվում է շաբաթ օրը», «Զբոսախնջույք եզերքի վրա», «Կաղ ճակատագիրը», «Բզեզը մրջնանոցում», «Խխունջը լանջի վրա», «Մարդաբնակ կղզի», «Փոքրիկը», «Ծանրաբեռնված չարությամբ կամ 40 տարի անց», «Դարի գիշատիչ իրերը» և այլ ստեղծագործությունները։ Ընդամենը երեք տասնամյակ տևած համատեղ ստեղծագործական գործունեության ընթացքում եղբայրները գրել են շուրջ 30 վիպակ և վեպ, մի քանի պատմվածք և կինոսցենար, պիեսներ։ Արկադի Ստրուգացկին մահացել է 1991թ.-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։