484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+5
Եղանակը Երևանում
Հայ
Մանկական «Օսկարը» հանձնեցին ռուս ակրոբատների դուետին
17:10
30 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. The Kalinins ռուս ակրոբատների դուետին՝ Միխայիլ Կալինինին և նրա որդի Իվանին հանձնեցին «The Young Artist Award» հատուկ մրցանակը, որն անվանում են մանկական «Օսկար», ՌԻԱ Նովոստիին հայտնեց մարտի 29-ին լոսանջելեսյան Globe Theater-ում կայացած արարողությանը մասնակցած կինո- և հեռուստապրոդյուսեր Միխայիլ Ֆայնշտեյնը։

«Հայր և որդի Կալինիններն իսկապես ցնցեցին իրենց ակրոբատիկ վարպետությամբ, և իզուր չէ, որ նրանք ստացան իրենց «Օսկարը»։ Միխայիլը նախկինում ռուսական կրկեսի արտիստ է եղել, իսկ արդեն ԱՄՆ-ում ծնված 14-ամյա Վանյան ակտիվորեն նկարահանվում է ամերիկյան հեռուստատեսությունում և հոր հետ միասին մասնակցում շոու-ծրագրերի»,- ասաց Ֆայնշտեյնը։

Մանկական «Օսկարը» հաձնվում է կինոյի, թատրոնի, հեռուստատեսության՝ 18 տարեկանը չբոլորած դերասաններին և երաժիշտներին, ինչպես նաև ընտանեկան դիտման համար նախատեսված ֆիլմերին։ Նախկինում Young Artist Awards-ի հետ դեպի կինոկարիերիայի բարձունքներ իրենց վերելքն են սկսել այնպիսի կինոաստղեր, ինչպիսիք են Սքարլեթ Յոհանսոնը, Նատալի Պորտմանը, Էլայջա Վուդը, Դենիել Ռեդքլիֆը, Ջուլիա Ռոբերթսը և Մայքլ Ջեքսոնը։

«Օտարերկրյա ֆիլմի ականավոր դերասանական անսամբլի» համար առանձին մրցանակի է արժանացել օսկարակիր «Միլիոնատերը ետնախորշերից» ֆիլմը, որում գլխավոր հերոսների մանկությունը մարմնավորել են Մումբայ քաղաքի ամենաաղքատ շրջանների հնդիկ երեխաները, իսկ «Բրոդվեյան մյուզիքլի հանրաճանաչ անսամբլ» մրցանակը ստացել է «Բիլլի Էլիոթ» մյուզիքլի թիմը։

Հրավիրված հյուրերի թվում գալա-երեկոյի հանդիսատեսի առջև հանդես եկան Վորոնեժի մանկական էստրադային «Բակի հրաշագործները» ստուդիայի մասնակիցները։

«Հրաշագործներին» տառացիորեն սիրահարվել են բոլորը, բոլորը լավ են հիշում նրանց հաղթանակը 2007 թվականին, երբ կոլեկտիվն այստեղ ստացավ իր «Օսկարը» լավագույն մանկական շոուի համար»,- նշեց նա։ Նա ավելացրեց, որ «երբ հետևում էր արարողության մասշտաբներին, ափսոսանք հայտնեց, որ նման բան չկա Ռուսաստանում»։

«Մանկական կինոն և հեռուստաարտադրությունը գործնականորեն մահացել են, և երիտասարդ հաղթողներ ընտրելը դժվար է։ Դա միանգամայն աննորմալ իրավիճակ է։ Եթե ռուս մանուկ-աստղերին գնահատեն միայն արտասահմանում, ապա մի կարծեք, թե ռուսական հեռուստաֆիլմերն ու կինոն կհասնեն ու կանցնեն Ամերիկային։ Չեն հասնի։ Տաղանդներն պետք է մեծ հոգատարությամբ վերաբերվել, ընդ որում՝ մանկությունից»,- եզրակացրեց Ֆայնշտեյնը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։