486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Մաթեմատիկայի «Կենգուրու-2009» մրցույթն առաջին անգամ Հայաստանում կանցկացվի մարտի 19-ին
20:01
12 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թ. մարտի 19-ին Հայաստանի շուրջ 500 դպրոցներից ավելի քան 30.000 երեխա կմասնակցի «Կենգուրու» մրցույթին:

Ինչպես ասվում է հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված մամուլի հաղորդագրության մեջ, հանրապետության Գիտության  և Կրթության նախարարության հովանու ներքո անցկացվող մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: Մրցույթի գլխավոր գործընկերն է ՎՏԲ - Հայաստան բանկը:

«Կենգուրուն» տրամաբանական և բավականին հետաքրքրաշարժ խնիդրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրը անցկացվում է մոտ 50 երկրներում` ավելի քան 5 միլիոն դպրոցականների մասնակցությամբ:

«Կենգուրու» մրցույթն անցկացվում է անմիջականորեն դպրոցներում` երեխաների համար հարազատ միջավայրում, և մասնակցության նախապայմաններ չկան: Երեխաներից չի պահանջվում դպրոցական ծրագրի, բանաձևերի փայլուն իմացություն կամ միայն գերազանց գնահատականներ մաթեմատիկայից: Փոխարենը` «Կենգուրուի» խաղային ոճով կազմված խնդիրները դուր են գալիս տարբեր առաջադիմություններով երեխաներին: Մրցույթը դպրոցականների շրջանում մեծ մասսայականություն է վայելում նաև շնորհիվ մասնակիցների տարիքային լայն խմբերի` 3-րդից 11-րդ դասարանցիներ:

Մրցույթի սկզբունքն է՝ «նվեր բոլորին». մասնակից դպրոցներն ու աշակերտները ստանում են մասնակցության հավաստագրեր և փոքրիկ հուշանվերներ, լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաներն արժանանում են պատվոգրերի և մրցանակների, ինչը շատ ոգևորիչ է փոքրիկ «էյնշտեյնների» համար: Իսկ մրցույթի հաղթողները մասնակցում են ամենամյա միջազգային ամառային ճամբարների, որոնք կազմակերպվում են «Kangourou Sans Frontieres» ասոցիացիայի անդամ եվրոպական երկրներից որևէ մեկում:

«Նման ակտիվությունը և մասնակիցների այսքան բարձր ցուցանիշը աննախադեպ և բացառիկ երևույթ է ոչ միայն մեր հանրապետությունում, այլև «Կենգուրուի» կազմակերպիչ բոլոր երկրներում», - ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Մրցույթի ավարտից և արդյունքների ամփոփումից հետո նախատեսվում են մրցանակաբաշխություններ ՀՀ բոլոր մարզերում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը: