481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհի ամենահայտնի ղեղամիջոց ասպիրինը նշում է իր 110-ամյակը
11:57
06 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երկրագնդի վրա ամենահայտնի դեղամիջոցի հոբելյանը նշվում է մարտի 6-ին, այդ օրը 110 տարի առաջ դեղատներում առաջին անգամ հայտնվեց հայտնի ասպիրինը, որն ավելի հայտնի է Bayer ապրանքանիշի տակ, ասվում է Bayer HealthCare AG ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

«ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

Դեռևս հին հռոմեացիները հաջողությամբ օգտագործում էին ուռենու կեղևը (որի հիման վրա ավելի վաղ ստեղծվեց ասպիրինը) հիվանդների և վիրավորների տառապանքները թեթևացնելու համար։ Մեր թվարկության առաջին դարում բժիշկ Դիոսկուրը հոդատապի և ռևմատիզմի բուժման համար խորհուրդ տվեց թրջոցներ դնել ուռենու եփուկից։

Հին հռոմեացի բժիշկ Հիպոկրատը ևս հաջողությամբ օգտագործում էր ուռենու կեղևը ցավազրկող և հակաջերմային դեղամիջոցների դեղատոմսեր կազմելիս, իսկ ուռենու կեղևի բուժիչ հատկությունների մասին իր աշխատություններում գրել է նաև Պլինիուս Ավագը։

XIX դարի վերջին Bayer ընկերության դեղագործ Ֆելիքս Հոֆմանը զբաղվում էր մի հետազոտությամբ՝ նպատակ ունենալով ստեղծել մի հրաշագործ դեղամիջոց, որը կարողանար թեթևացնել ռևմատիզմով տառապող իր ծեր հոր ցավերը։ Երկար աշխատանքից հետո Հոֆմանին հաջողվեց անել անհրաժեշտ բացահայտումը՝ նա կարողացավ հաջողությամբ համադրել ացետիլսալիցիլաթթուն քացախաթթվի հետ։

1988 թ.-ին Բեռլինում Կայսերական արտոնագրային գերատեսչության գրանցումից հետո՝ նորույթն առաջին անգամ մտցվեց շուկա՝ «Ասպիրին» ապրանքանիշի տակ։

Անվանումը բաղկացած է երկու մասից՝ «ա»՝ ացետիլին և «սպիր» ՝ spiraea (լատ.), որը նշանակում է ուռենի-ասպիրակ, որից առաջին անգամ քիմիականորեն առանձնացվել էր սալիցիլաթթուն։

ՀԱՂԹԱՆԱԿ ՀԱՐԲՈՒԽԻ ՆԿԱՏՄԱՄԲ

1918 թ.-ին աշխարհում տարածվեց հարբուխի համաճարակը՝ մարդկության պատմության մեջ ամենամահացու համավարակ հիվանդությունը, որն աշխարհում 20-50 միլիոն մարդու կյանք խլեց։ Համավարակը կանգնեցրեց հենց ասպիրինը։

Դա նոր դեղամիջոցի համար լավագույն երաշխիքը դարձավ։ «Դարի դեղամիջոց» անունը կրող դեղը շատ արագ համբավ ձեռք բերեց ողջ աշխարհում։

1950 թ.-ին ասպիրինը ներառվեց Գինեսի ռեկորդների գրքի մեջ՝ որպես վաճառքի ամենամեծ ծավալ ունեցող հաբ։ Դեղամիջոցն ամենատարբեր պայմաններում բացմաթիվ փորձությունների ենթարկվեց և մի քանի հազար գիտական հրատարակությունների թեմա դարձավ։

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ասպիրինի նկատմամբ գիտնականների հետաքրքրությունը պարգևատրվեց դեղագիտության պրոֆեսոր Ջոն Վեյնի բացահայտմամբ։ 1971 թ.-ին նա հետազոտությունների արդյունքում ապացուցեց՝ ասպիրինն ուղղակիորեն ազդում է ցավի հարուցիչի՝ պրոստոգլանդինների վրա։ Այսպիսով, ոչ շատ դեղաքանակներով ասպիրինի երկարատև ընդունումը կարող է նվազեցնել արյունաբեր և ուղեղային զարկերակի տրոմբոզի ռիսկը (այսինքն սրտի ու ուղեղի կաթվածի կանխարգելման համար)։

Հետագայում այդ ունակությունն օգտագործվեց դեղամիջոցի հատուկ սրտաբանական տեսակի՝ Ասպիրին Կարդիոյի մշակման ժամանակ։ 1982 թ.-ին այդ բացահայտման համար Ջոմ Վեյնն արժանացավ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյանի մրցանակի, իսկ Մեծ Բրիտանիայի Ելիզավետա Երկրորդ թագուհին նրան ասպետի կոչում շնորհեց։

Մշտական հետազոտությունների շնորհիվ՝ վերջին տասնամյակների ընթացքում ասպիրինի կիրառման ոլորտը զգալիորեն ընդլայնվել է։ Հաստատված է, օրինակ, որ այն նպաստում է մարդու օրգանիզմում ինտերֆերոնի մակարդակի բարձրացմանը, հետևաբար կարող է մասնակցել օրգանիզմի իմունային համակարգի ամրապնդման գործում։

«Ամերիկացի բժիշկների կողմից անցկացված  վերջին հետազոտությունները թույլ տվեցին դեղամիջոցն օգտագործել քաղցկեղի որոշ ձևերի բուժման ժամանակ։ Ուսումնասիրվում է նաև այս դեղամիջոցի արդյունավետությունը շաքարախտի և ծերունական թուլամտության՝ Ալցհեյմերի հիվանդության  բարդությունների և հերպեսի դեմ պայքարում։ Մասնագետները նաև նշում են, որ ասպիրինն օգնում է ավելի լավ դիմակայել բարձրությանն ու դեպրեսիային», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:47
21 Հոկտեմբերի 2017
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
Ներկայացնում ենք ուղեղի կաթվածի վաղ նշանները։
19:34
21 Հոկտեմբերի 2017
Բացահայտել է ուղիղ կապ շաքարի և չարորակ ուռուցքի միջև
Շաքարի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքների աճին։
18:11
21 Հոկտեմբերի 2017
- 4 կգ 4 օրում. ավելորդ քաշից ազատվելու հեշտ միջոց
Այս դիետայի օգնությամբ հնարավոր է 4 օրում ազատվել 4 կգ ավելորդ քաշից:
15:37
21 Հոկտեմբերի 2017
Պարաշյուտիստը կորցրել է տաբատը թռիչքի ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ Յուտա նահանգում պարաշյուտիստն օդում իջեցրել է մյուսի տաբատը։
14:04
21 Հոկտեմբերի 2017
Պարզվում է, որ տապակած մթերքը չի հանգեցնում ճարպակալման
Ճարպակալումը միշտ չէ, որ կապված է տապակած սնունդ օգտագործելու հետ։
19:09
20 Հոկտեմբերի 2017
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում:
18:21
20 Հոկտեմբերի 2017
Mercedes–ն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը (ՎԻԴԵՈ)
Mercedes ընկերությունն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը։
12:29
20 Հոկտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը գաղտնի հարսանեկան արարողություն են պլանավորում
Ալեքսիս Օհանյանը և նրա հարսնացուն քննարկում են հարսանեկան ծրագիրը։

17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։