481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Լավագույն ֆիլմ անվանակարգում «Օսկարի» է արժանացել «Միլիոնատերը ետնախորշերից» ֆիլմը
10:46
23 Փետրվարի 2009

Ամերիկյան կինոակադեմիան 2008 թ.-ի լավագույն ֆիլմ է ճանաչել բրիտանացի ռեժիսոր Դենի Բոյլի «Միլիոնատերը ետնախորշերից» (The Slumdog Millionaire) ֆիլմը, հայտարարել է հանրաճանաչ ռեժիսոր Ստիվն Սփիլբերգը, ով հանձնում էր գլխավոր անվանակարգի մրցանակը։

Ֆիլմը պատմում է Մումբայի քաղաքի մի աղքատ տղայի մասին, ով կարողացել է հաղթել «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղում՝ ծանր կյանքի փորձից ձեռք բերած լավ հիշողության, գիտելիքի և խելքի շնորհիվ։

Ժամանակակից Հնդկաստանն իր ողջ գունագեղությամբ, հրաշքներով, ծանրագույն աղքատությամբ, շլացուցիչ հարստությամբ և հմայքով պատկերող «Միլիոնատերը ետնախորշերից» ֆիլմն արդեն գերել է շատ մեծանուն կինոքննադատների սրտերը։ Հենց այս ֆիլմն է արժանացել չորս «Ոսկե գլոբուսի», Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի մրցանակի, որը սովորաբար համարվում է «Օսկարի փորձ» և Կինո և հեռուստաարվեստի բրիտանական ակադեմիայի (BAFTA) յոթ մրցանակների, որը բրիտանական ամենահեղինակավոր կինոմրցանակն է։

«Միլիոնատերը ետնախորշերից» ֆիլմից բացի «Լավագույն ֆիլմ» կոչմանն էին հավակնում նաև «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» (The Curious Case of Benjamin Button) ֆիլմը, որը պատմում է մի մարդու մասին, ով ծնվել է ծեր հասակում և աստիճանաբար երիտասարդանում է, «Հարվի Միլք» (Milk) ֆիլմը, որը պատմում է ԱՄՆ-ում առաջին քաղաքական գործչի մասին, որ բացեիբաց հայտարարում է, որի ինքը համասեռամոլ է, «Ընթերցող» ֆիլմը, որը պատմում է նախկին նացիստուհու մասին, ում գլխավոր գաղտնիքն այն է, որ նա չգիտի կարդալ  և «Ֆրոստը ընդդեմ Նիքսոնի» (Frost/Nixon) քաղաքական ֆիլմը։

Կինոյի ոլորտում ամենահեղինակավոր մրցանակի՝ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում գտնվող հայտնի Kodak Theatre-ում։ Մրցանակաբաշխությունը հեռարձակվում էր ուղիղ եթերում АВС ամերիկյան հեռուստաալիքով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
30 Մայիսի 2017
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան վերջապես ցույց է տվել իր հայ ամուսնուն (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան վերջապես իր երկրպագուներին ցույց է տվել քաղաքացիական ամուսնուն։
20:57
29 Մայիսի 2017
«Երևանյան ամառ 2017»–ի անմոռանալի միջոցառումներ են սպասվում մայրաքաղաքում
Մարզամշակութային շուրջ 60 միջոցառումներ կանցկացվեն Երևանում «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում:
20:41
29 Մայիսի 2017
Թոմ Քաթինա. մենք այնտեղ ենք, որ օգնենք մարդկանց, մնացածն Աստծո գործն է
Aurora Prize-2017 մարդասիրական մրցանակի թափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան երկուշաբթի հյուրընկալվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
13:10
29 Մայիսի 2017
UFC մարտիկը ռինգում հաղթանակից անմիջապես հետո ամուսնության առաջարկ է արել սիրելիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խառը ոճի շվեդ մարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում։
11:22
29 Մայիսի 2017
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալը ռեկորդ է սահմանել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։