481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+24
Եղանակը Երևանում
Հայ
«Օբամա» նիկարագուական սիգարները վաճառքի ռեկորդներ են սահմանում
12:09
04 Փետրվարի 2009

ԱՄՆ նոր նախագահի պատվին անվանում ստացած «Օբամա» նիկարագուական սիգարները վաճառքի ռեկորդներ են սահմանում՝ ամեն ամիս միայն ԱՄՆ-ում վաճառվում է ավելի քան 10 հազար սիգար, հաղորդում են մեքսիկական ԶԼՄ-ները՝ հղում անելով Granada 1524 Cigars Inc. ընկերության համասեփականատեր Մայք Ռամիրեսին։

«Անկեղծ ասած, մենք չէնք սպասում, որ սիգարների համաշխարհային շուկայում նման մեծ մրցակցության դեպքում մենք մեր նոր ապրանքանիշով այսպիսի հաջողության կհասնենք», - ասել է Մայք Ռամիրեսը։

Նա ասել է, որ «Օբամա» անվանումով նոր սիգարների արտադրություն սկսելու գաղափարը ծագել է անցած տարվա հուլիսին։

«Մենք խաղադրույք կատարեցինք նախագահական ընտրություններում նրա հաղթանակի վրա և չսխալվեցինք», - նշել է Ռամիրեսը։

Սիգարների հումքը աճեցվում է Էսթելի վայրում գտնվող պլանտացիաներում՝ Մանագուայից 149 կմ դեպի հյուսիս։ Վաղուց ի վեր այդ շրջանը կատարյալ վայր է համարվում բարձրագույն ծխախոտի տերևներ աճեցնելու համար։

«Ծխախոտաբույսի տարբեր տեսակների համադրման միջոցով մեզ հաջողվել է ձեռք բերել սիգարի բացառիկ բույր, որոնք մի կողմից թույլ են, իսկ մյուս կողմից նորարարության բույր ունեն, որը հատուկ է Միացյալ Նահանգների նոր նախագահի քաղաքականությանը», - պատմել է ընկերության համասեփականատերը։

«Օբամա» սիգարները, որոնք ձեռքով են պատրաստվում Segovia Cigars նիկարագուական ծխախոտի գործարանում, մեծ արագությամբ վաճառվում են Կալիֆոռնիայում, Տեխասում, Նյու Յորքում և Ֆլորիդայում։ Ընկերության հաջորդ քայլը կլինի նոր ապրանքանիշի մուտքը Եվրոպայի և Ասիայի շուկաներ։

Օբամայից առաջ միայն Ուինսթոն Չերչիլն է արժանացել նրան, որ իր անունը հավերժանա սիգարի արտադրության մեջ։ Churchill կուբական սիգարի համաշխարհային հայտնի ապրանքանիշը մեծ պահանջարկ է վայելում սիգարի սիրահարների շրջանում։

Չերչիլի մոտ սիգար ծխելու հակումն արթնացավ Կուբայում, ուր նա գնաց 1895 թ.-ին՝ իսպանական տիրապետության դեմ ապստամբության ժամանակ։ Չերչիլը մոլեռանդ ծխող էր և կարծում էր, որ լավ սիգարը դա հասարակության օրենքներին նույն կերպ տուրք տալն է, ինչպես օրինակ, ֆրանսերեն կարդալ իմանալը կամ ձիարշավելը։

Բարաք Օբամային դժվար թե հաջողվի փորձել սեփական սիգարները, նա դադարել է ծխելը 2009 թ.-ի հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո։

ԱՄՆ նոր նախագահ Բարաք Օբամայի անունն արագորեն դարձավ համաշխարհային ապրանքանիշ։ «Օբամամոլությունը» պատել է բոլորին՝ պաղպաղակ արտադրողներից մինչև օճառ արտադրողներ։ Սպիտակ տունը նույնիսկ պատրաստվում է վերահսկողության տակ վերցնել պետության ղեկավարի անվան ազատ օգտագործումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:10
29 Մայիսի 2017
UFC մարտիկը ռինգում հաղթանակից անմիջապես հետո ամուսնության առաջարկ է արել սիրելիին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խառը ոճի շվեդ մարտիկն ընկերուհուն ամուսնության առաջարկ է արել ռինգում։
11:22
29 Մայիսի 2017
«Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալը ռեկորդ է սահմանել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:
20:05
28 Մայիսի 2017
Քառօրյա դիետա. ապշեցուցիչ արդյունք 4 օրում
Ներկայացնում ենք ընդամենը 4 օր տևող դիետա։
18:55
28 Մայիսի 2017
Կինն անսովոր կերպով է արձագանքում սեփական մեքենայի առևանգմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ում կինն անսովոր կերպով է արձագանքում` տեսնելով, որ իր մեքենան առևանգում են։
17:43
28 Մայիսի 2017
3 պտուղ, որ պետք է ուտել ամեն օր
Այդ մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողային սկավառակների հյուսվածքների փափուկ բաղադրիչները:
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է: