484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Գահ բարձրացավ Կիրիլ Պատրիարքը
14:58
02 Փետրվարի 2009

Մոսկվայի և Համայն Ռուսիո նորընտիր պատրիարք Կիրիլը կիրակի օրը գահ բարձրացավ և այսուհետ նա է Ռուս Ուղղափառ Եկեղեցու առաջնորդը։

«Աքսիոս» (հունարենից թարգմանաբար նշանակում է «արժանի է») ձայնարկությունների ներքո Կիևի և Սանկտ Պետերբուրգի միտրոպոլիտները, թևանցուկ արած Կիրիլ պատրիարքին, երեք անգամ նստեցրեցին նրան գահին Քրիստոս Փրկչի տաճարի խորանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

Նա դարձավ Մոսկվայի և Համայն Ռուսիո 16-րդ Սուրբ պատրիարքը։ Եկեղեցական օրացույցում հայտնվեց երկու նոր տոն՝ փետրվարի 1-ը՝ պատրիարքի աթոռակալման օրը, և մայիսի 24-ը՝ նրա անվանակոչության օրը։

ԵԿԵՂԵՑՈՒՆ՝ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ՝ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

ՌՈՒԵ նոր առաջնորդը հայտարարեց, որ կպահպանի Եկեղեցու միաբանությունը

«Պատրիարքը Եկեղեցու ներքին միաբանության պահապանն է և եպիսկոպասարանի իր եղբայրների հետ՝ հավատքի մաքրության պահապանը»,- ասաց Կիրիլ պատրիարքը։

Պատրիարքի խնդիրն է թույլ չտալ պառակտումներ և կեղծ ուսմունքներ։ Տարակարծությունը, ընդգծել է նա, «չպետք է թուլացնի Աստծո տան պահպանմանն ուղղված մեր ընդհանուր ջանքերը»։

ՌՈՒԵ առաջնորդը հիշեցրեց ներկաներին սուրբ Վիկենտիոսի խոսքերը. «Գլխավորում միաբանությունն է, երկրորդականում ազատությունն է, ամեն ինչում՝ սերը»։

Իր խնդիրներից մեկը պատրիարքը համարում է նաև «Եկեղեցու արտաքին կանոնական սահմանների» պաշտպանումը։ Առաջնորդը, նրա կարծիքով, պետք է նաև հարգելով պատմական Ռուսաստանի տարածքում առաջացած անկախ պետությունների ինքնավարությունը՝ միաժամանակ հոգ տանի այդ երկրների ժողովուրդների միջև հոգևոր կապերի ամրապնդման մասին՝ «հանուն Սուրբ Ռուսիո ուղղափառ քաղաքակրթության արժեքների պահպանման»։

Ըստ նրա, հավատքը պահանջված կլինի միայն այն ժամանակ, երբ մարդը կգիտակցի կամ կզգա այն ուղերձի ուժը, որով հանդես է գալիս Եկեղեցին։

Իր խոսքում պատրիարքը հատուկ տեղ է  հատկացրել երիտասարդությանը։ Այժմ, երբ «բռնության և անբարոյականության քարոզչությունը հոգիներ է խլում», Եկեղեցին  չի կարող սպասել, այլ պետք է գնա երիտասարդներին ընդառաջ, ասել է Կիրիլը։ «Մեր հատուկ հոգածության առարկան կդառնա երիտասարդությունը»,- ասել է նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:24
30 Ապրիլի 2017
Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները
Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են:
20:41
29 Ապրիլի 2017
Իսլայելի գիտնականները ապացուցել են, որ առողջ սնունդ գոյություն չունի
Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել:
18:43
29 Ապրիլի 2017
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում:
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր: