481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ցուցարարները կոշիկներ են նետել Դոմինիկյան Հանրապետությունում Իսրայելի դեսպանատան վրա
12:39
10 Հունվարի 2009

Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ բողոքող ցուցարարները կոշիկներ են նետել Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում գտնվող Իսրայելի դեսպանատան վրա, հաղորդում է «Պրենսա Լատինա» գործակալությունը։

Մի քանի օր առաջ ցույցի կազմակերպիչները մայրաքաղաքում անցկացրեցին հնամաշ կոշկեղենի հավաքի արշավ։ Նման ակցիա կազմակերպելու համար ցուցարարներին ոգեշնչել էր իրաքցի լրագրող Մունտադար ազ Զեյդիի արարքը, ով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի մամուլի ասուլիսի ժամանակ վերջինիս վրա էր նետել իր կոշիկները։

Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները «ցեղասպանություն» համարելով՝ ցուցարարները պահանջել են կառավարությունից հետևել Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսի օրինակին և Դոմինիկյան Հանրապետությունից դուրս ուղարկել Իսրայելի դեսպանին։

Սա մեկ շաբաթվա ընթացքում Դոմինիկյան Հանրապետությունում Իսրայելի դիվանագիտական առաքելության շենքի մոտ անցկացվող բողոքի արդեն երկրորդ ակցիան է։

Շաբաթվա սկզբին դեսպանատան մոտ ցույց էր անցակցվել, որը կազմակերպել էր երկրի Աշխատավորական կուսակցությունը։ Քաղաքական ձախ ուժերը խոստացել էին շարունակել բողոքի ցույցերը։

Վերջին տվյալներով, Գազայի հատվածում իսրայելական գնդակոծման և դրան հետևած վերգետնյա ներխուժման զոհ է դարձել առնվազն 800 մարդ, ավելի քան երեք հազարը վիրավորվել է։ Իսրայելը հայտարարել է, որ, չնայած ՄԱԿ-ի բանաձևի, մտադիր չէ դադարեցնել գործողությունները։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:34
21 Հոկտեմբերի 2017
Բացահայտել է ուղիղ կապ շաքարի և չարորակ ուռուցքի միջև
Շաքարի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքների աճին։
18:11
21 Հոկտեմբերի 2017
- 4 կգ 4 օրում. ավելորդ քաշից ազատվելու հեշտ միջոց
Այս դիետայի օգնությամբ հնարավոր է 4 օրում ազատվել 4 կգ ավելորդ քաշից:
15:37
21 Հոկտեմբերի 2017
Պարաշյուտիստը կորցրել է տաբատը թռիչքի ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ Յուտա նահանգում պարաշյուտիստն օդում իջեցրել է մյուսի տաբատը։
14:04
21 Հոկտեմբերի 2017
Պարզվում է, որ տապակած մթերքը չի հանգեցնում ճարպակալման
Ճարպակալումը միշտ չէ, որ կապված է տապակած սնունդ օգտագործելու հետ։
19:09
20 Հոկտեմբերի 2017
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում:
18:21
20 Հոկտեմբերի 2017
Mercedes–ն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը (ՎԻԴԵՈ)
Mercedes ընկերությունն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը։
12:29
20 Հոկտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը գաղտնի հարսանեկան արարողություն են պլանավորում
Ալեքսիս Օհանյանը և նրա հարսնացուն քննարկում են հարսանեկան ծրագիրը։

17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։