486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-12
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինը բարի կախարդ է դառնում հեռավոր Բուրյատիայի երկու աղջիկների ու տատիկի համար
17:18
04 Դեկտեմբերի 2008

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը մի ակնթարթում հրաշագործ դարձավ փոքրիկ Դաշա Վարֆալամեևայի համար Բուրյատիայից. նա իրեն, քույրիկին ու տատիկին, ովքեր վատ են ապրում գյուղում, ամանորյա տոնի առթիվ Մոսկվա հրավիրեց և խոստացավ կատարել Մոխրոտիկի նման զգեստ նվեր ստանալու բաղձալի երազանքը։  

«Քեռի Վոլոդյա, շուտով Նոր տարի է։ Մենք ապրում ենք տատիկի թոշակով, գյուղում աշխատանք չկա։ Ես ու քույրիկս երազում ենք նոր զգեստներ ունենալ։ Ես ձեզանից Մոխրոտիկի նման զգեստ եմ խնդրում։ Նոր տարուն դարձեք հրաշագործ»,- «Զրույց Վլադիմիր Պուտինի հետ» հաղորդման ընթացքում աղջիկը հեռախոսով խնդրեց Պուտինին։

«Դաշենկա, ես քեզ լսեցի; Ես քեզ, քո քույրիկին և տատիկին, բոլորիդ միասին Նոր տարուն Մոսկվա եմ հրավիրում տոնական միջոցառումներից մեկին, իսկ նվերի մասին արդեն այստեղ կհոգանք»,- պատասխանեց Պուտինը։ 

Վարչապետի կարծիքով, Ռուսաստանի բոլոր երեխաները «պետք է Նոր Տարին ըստ արժանվույն դիմավորեն», իսկ մեծահասակները պետք է անեն ամեն ինչ, որ մանկական երազանքներն իրականանան։ Միևնույն ժամանակ, Պուտինը խորհուրդ տվեց աղջկան միայն ցանկությունների մասին չմտածել, այլ լավ սովորել, հոգալ մեծերի մասին, որոնց համար միշտ չէ, որ հեշտ է։  

«Ինչ վերաբերում է զգեստին ու ամանորյա այլ նվերներին, կրկնում եմ, որ դա շատ բնական ցանկություն է։ Ես միայն մտածում եմ, որ ճիշտ կլիներ, եթե դու Ամանորին  միայն քո ցանկությունների մասին չմտածեիր, այլ նաև՝ տատիկի»,- ասաց Պուտինը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: