485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանում ծխախոտի տուփերի վրա կարող են հայտնվել նախազգուշացնող նկարներ. թերթ
11:09
10 Հոկտեմբերի 2008

Չինաստանում ծխախոտի տուփերի վրա կարող են հայտնվել սարսափելի նկարներ, ուրբաթ գրում է «Չայնա Դեյլի» թերթը։

«Գրավոր տեսքով նախազգուշացումները ոչ հստակ և անհասկանալի կերպով են տեղեկացնում ծխելու վնասի մասին, եկել է ծխախոտի տուփերի վրա իսկապես «տպավորիչ» պատկերներ օգտագործելու ժամանակը», - մեջբերում է հրատարակությունը Պեկինի առողջապահության վարչության հետազոտական կենտրոնի աշխատակից, պրոֆեսոր Ու Իցունյի խոսքերը։

Չինաստանը աշխարհում ծխողների թվով առաջատարն է։ Այստեղ նրանց թիվը հասնում է 350 միլիոնի, ինչը կազմում է բնակչության ընդհանուր թվի 26 տոկոսը։ Չինաստանում ծխում է տղամարդկանց 70 տոկոսը։ Միաժամանակ աճում է ծխողների թիվը կանանց և երեխաների շրջանում։ Վերջին տվյալներով՝ 13-18 տարեկան հասակում 130 միլիոն չինացի երեխաներից մշտապես ծխում է 15 միլիոնը, ևս 40 միլիոնը փորձել է ծխել ընկերական շրջապատում։ Մայիսի 1-ից Չինաստանում հասարակական վայրերում ծխելու արգելք է մտցվել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջների համաձայն՝ Չինաստանը պարտավոր է արդեն հաջորդ տարի անցնել ծխախոտային արտադրանքի նկատմամբ «ավելի խոշոր և հասկանալի նախազգուշացումների» օգտագործման։

Ինչպես ցույց են տալիս վերջերս սկսված Ինտերնետ-հարցման արդյունքները, երկրի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է ծխախոտի նոր տուփերի վրա մեծ պատկերներով նախազգուշացմանը։ Գրեթե մեկ օրվա ընթացքում ավելի քան 3 հազ. ինտերնետից օգտվողներ (հարցման մասնակիցների ընդհանուր թվի 67 տոկոսը) կարծում է, որ այս քայլը կնպաստի երկրում ծխողների թվի կրճատմանը։ Իսկ 12 տոկոսը, այնուամենայնիվ, այս քայլն անօգուտ է համարում։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։