478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական ստեղծագործությունների լուսանկարչական ցուցահանդեսը ցուցադրվում է Երևանում
18:24
16 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի-Արմենիա/. «Թամանյանի ժառանգությունը» բաց լուսանկարչական մրցույթի երրորդ փուլում հաղթած լուսանկարների շարքը ցուցադրվում է Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի տուն-թանգարանում։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին հռչակավոր ճարտարապետի տուն-թանգարանից, ցուցահանդեսում ներկայացված են 32 մասնակիցների աշխատանքներ, որոնց մեջ մտնում են պրոֆեսիոնալ լուսանկարիչների, ճարտարապետների, դիզայներների, սիրողական-լուսանկարիչների, այդ թվում՝ բժիշկների, փիլիսոփաների, ճարտարագետների, օդերևութաբանների աշխատանքները, որոնք պատկերում են Թամանյանի և նրա աշակերտների ստեղծագործությունները։

Ցուցահանդեսը բացվել է հունիսի 11-ին և տևելու է մինչև հունիսի 20-ը, տեղեկացրեց գործակալության զրուցակիցը։

«Ցուցահանդեսի նպատակն է՝հասարակությանը ծանոթացնել Թամանյանի հետնորդների դպրոցի ստեղծագործությունների հետ, ընդգծել դրանց դերը և նշանակությունը հայկական ճարտարապետության մեջ, հասարակությանը կոչ անել պահպանել և գնահատել դրանք»,- ընդգծեց տուն-թանգարանի աշխատակիցը։

Ցուցահանդեսն անցկացվում էր երեք անվանակարգերով՝ «Ճարտարապետական կառույց», «Մարդը ճարտարապետական միջավայրում» և «Կորուստներ»։ Վերջին անվանակարգը պետք է ցույց տա ճարտարապետական հուշարձանների նկատմամբ անտարբեր և անհոգի վերաբերմունքի հետևանքները՝ մարդկանց կոչ անելով թույլ չտալ, որ դրանք աղավաղվեն կամ ոչնչանան։

Ցուցահանդեսի հաղթողները պարգևատրվել են եռոտանիներով, լուսանկարչական պայուսակներով, USB flash-հիշողություններով և լուսանկարչի համար անհրաժեշտ այլ նվերներով։

Մրցույթի նախաձեռնողն է Ալեքսանդր Թամանյանի տուն-թանգարանը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենի, արվեստաբան Ռուզան Սարյանի, գրականագետ Ավիկ Իսահակյանի, նկարիչ Ռուբեն Հակոբյանի (Թարումյանի) և կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ համատեղ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: