481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի «Բյուրակն» կրթահամալիրի փորձը կարելի է կիրառել Հայաստանի մյուս դպրոցներում
17:31
06 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի «Բյուրակն» փորձարակական կրթահամալիրի փորձը կարելի է կիրառել Հայաստանի կրթական համակարգը բարեփոխելիս, կարծում է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Այս հաստատությունում դասավանդման համակարգը կարող է օգտակար լինել քիչ թվով աշակերտներ ունեցող դպրոցների համար, երբ անհրաժեշտություն է լինում միացնել դասարանները», ասաց նախարարը երեքշաբթի՝ կրթահամալիր այցելության ժամանակ։

Նա նշեց, որ հանրապետության 1430 դպրոցներից մոտ 300-ը քիչ թվով աշակերտներ ունեն, իսկ 100 դպրոցներում սովորում է հարյուրից պակաս աշակերտ։

«Այս դպրոցները նոր մեթոդի կարիք ունեն։ «Բյուրակն» կրթահամալիրում, օրինակ, չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին է առարկան կամ դասը։ Բայց, միաժամանակ, նույն դասարանում տարբեր տարիքի երեխաներ կարող են ուսանել տարբեր առարկաներ։ Դա կարող է լինել աշակերտների համատեղ աշխատանքի և փոխադարձ վերահսկողության օրինակ»,- ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրելու է «Բյուրակն» կրթահամալիրի փորձը՝ մյուս դպրոցներում կիրառելու նպատակով տիպային առաջարկություններ պատրաստելու համար։

«Իհարկե, մենք չենք կարող վերակազմավորել երկրի բոլոր դպրոցները, հատկապես՝ խոշոր, որոնք չեն կարողանա աշխատել այդ համակարգով։ Բայց կարծում եմ, որ մեթոդիկայի որոշ տարրեր կարելի է կիրառել հանրակրթական ուսումնական հաստատությունների մեծ մասում»,- ասաց Մկրտչյանը։

Նա նշեց, որ այսօր ոչ ավանդական դպրոցներն ակտիվ զարգանում և տարածվում են ողջ աշխարհում։

«Պետության առաջադրանքն է՝ ապահովել գիտելիքների որոշակի մակարդակ։ Եթե այդ դպրոցը համապատասխանում է պետական չափորոշիչներին և ապահովում է կրթության ավելի բարձր մակարդակ, դաստիարակում է ազատ մտածելակերպ ունեցող քաղաքացիների՝ ապա դա միայն ողջունելի է»,- ասաց նախարարը։

«Բյուրակն» փորձարարական կրթահամալիրը գործում է 2004 թվականից, հիմա դպրոցում սովորում է 85 աշակերտ։ Ուսուցումը իրականացվում է հատուկ մեթոդիկայով, որը մշակել է ՀՀ կրթության և գիտության նախարարույթան գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանը։

Մեթոդիկայի համաձայն, յուրաքանչյուր աշակերտի համար կազմվում է անհատական ծրագիր՝ պետական չափորոշիչներին համապատասխան։ Բացի համընդհանուր առարկաներից դպրոցում դասավանդվում է նաև, մասնավորապես, պար, շախմատ, ինչպես նաև իրականացվում է օտար լեզուների և մաթեմատիկայի խորացված ուսուցում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից:
14:16
16 Հոկտեմբերի 2017
Facebook–ի արդյունավետության չափանիշները. ինչ ե՞նք գնահատում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Դուք էջ ունեք Facebook սոցցանցում, բայց շփոթվում եք վիճակագրությունը նայելի՞ս։
12:26
16 Հոկտեմբերի 2017
Դիզայներ Նուռը` Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակակիր (ՖՈՏՈ)
Հայտնի դիզայներ Նուռը (Արման Դավթյան) նվաճել է ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը:
11:28
16 Հոկտեմբերի 2017
Մահացել է «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» ֆիլմում նկարահանված դերասանը
Թատրոնի և կինոյի ռուս դերասան Դմիտրի Մարյանովն է մահացել կյանքի 48–րդ տարում։
11:13
16 Հոկտեմբերի 2017
«Սանտա Բարբարա» «ջիգարխանյանական ձևով» կամ ամուսինների խաչաձև դիմումները
Մի շարք հեռուստաալիքներ հայտնում են Արմեն Ջիգարխանյանի առևանգման մասին։
19:15
15 Հոկտեմբերի 2017
Տեսախցիկը ֆիքսել է որմզդեղնի և գայլի գոտեմարտը (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես է գայլը հարձակվում ծանծաղուտում կանգնած որմզդեղնի վրա` կծելով ոտքը։
18:07
15 Հոկտեմբերի 2017
Գեղեցկությունից «տուժող» անգլուհին նյարդայնացրել է օգտատերերին (ՎԻԴԵՈ)
Կինը դժգոհել է, որ տղամարդիկ իրեն չափից շատ են ուշադրություն դարձնում։