481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-5
Եղանակը Երևանում
Հայ
Լոնդոնի համալսարանի հայաստանյան մասնաճյուղը առաջին ընդունելությունն է հայտարարում
15:49
29 Ապրիլի 2008

Լոնդոնի Կավենդիշ (Cavendish University)  համալսարանի հայաստանյան մասնաճյուղը մայիսի 5-ից սկսում է դիմորդների առաջին ընդունելությունը «բիզնես-մենեջմենտ» մասնագիտությամբ բակալավրի և մագիստրոսի աստիճան ստանալու համար, հայտնեց համալսարանի Հայաստանի մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի  բաժնի պետ Գայանե Հարությունյանը։

«Դիմորդների համար հատուկ ծրագիր է մշակվել՝ հիմնվելով տեղի ու միջազգային պրակտիկայի վրա։ Նման ծրագիր չի կիրառվել ոչ մի հայկական համալսարանում», երեքշաբթի լրագրողներին ասաց Հարությունյանը։

Նրա խոսքերով, կրթության գործընթացը կանցկացվի հայերեն լեզվով՝ տեղի մասնագետների ներգրավումով։

«Տեղի կադրերի ներգրավումից բացի, մենք կհրավիրենք նաև օտարերկրյա մասնագետների»,- ավելացրեց Հարությունյանը։

Ընդ որում, բաժնի պետն ավելացրեց, որ դիմորդներն ընդունվելու համար պետք է անգլերենի և մաթեմատիկայի քննություն հանձնեն։

Հարությունյանը նաև հայտնեց, որ բակալավրի աստիճան ստանալու համար կրթության տևողությունը 4 տարի է, իսկ մագիստրոսի համար՝ 2 տարի։

«Չնայած այն բանին, որ կթրությունը վճարովի է, մեր համալսարանում զեղչերի համակարգ է գործում»,- ասաց նա։ 

Այսպես, լավագույն ուսանողները ( մագիստրատուրայում սովորողների ընդհանուր թվի 10 տոկոսը) տարեկան պետք է վճարեն 1200 ԱՄՆ դոլար, իսկ բակալավրի աստիճան ստանալու համար պետք է վճարեն 1000 ԱՄՆ դոլար։

Լոնդոնի համալսարանի տնօրեն Ջոն Սանդերսն իր հերթին ավելացրեց, որ Կավենդիշն իր 25-ամյա պատմությամբ համարվում է վարկանիշ ունեցող հաստատություններից մեկը։ Համալսարանը 10 մասնաճյուղ ունի, այդ թվում՝ Հնդկաստանում, Չինաստանում, Զամբիայում, Իրանում, Ուգանդայում։

«Մենք աշխատում ենք մեր մասնաճյուղերի աշխարհագրական ընդլայման ծրագրի վրա, իսկ գլխավոր նպատակը որակյալ կրթություն ապահովելն է»,- ասաց Սանդերսը։

Ընդ որում նա նշեց, որ հայ դիմորդները որակյալ կրթություն ստանալու մեծ ձգտում ու ցանկություն ունեն։

«Կրթություն ստանալուց հետո ուսանողները միջազգային չափանիշներին համապատասխանող դիպլոմ կստանան»,- ասաց համալսարանի տնօերնը։

Դրանից բացի, Սանդերսն ավելացրեց, որ համալսարանում գործում են 7-10 շաբաթ տևողությամբ կարճաժամկետ կրթական ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ օտար լեզուներ, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինչպես նաև՝ դիզայն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:48
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 6-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
20:34
06 Դեկտեմբերի 2016
6–ամյա Սաշա Բեյլերյանը շարունակում է նվաճել Ռուսաստանի Առաջին ալիքի հանդիսատեսի սրտերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
6–ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով ցնցել է ողջ երկիրն իր ֆենոմենալ հիշողությամբ, խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի «Champs Elysées» հիթը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը։
19:03
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։