486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կրթության նախարարությունը և Բրիտանական խորհուրդը կզարգացնեն երկրում միջին մասնագիտական կրթությունը
18:58
17 Ապրիլի 2008
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կրթության նախարարությունը և Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակը սկսում են «Աշխատանք և հնարավորություններ» միջին մասնագիտական կրթության զարգացման ծրագիրը։

«Ծրագիրն ուղղված է պոտենցիալ աշխատողների և գործատուների, Հայաստանի և Մեծ Բրիտանիայի  կրթական հաստատությունների միջև սերտ կապերի ստեղծմանը։ Ծրագիրը կօգնի Հայաստանի կրթական համակարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն»,- հինգշաբթի «Աշխատանք և հնարավորություններ» ծրագրի ստորագրման ժամանակ ասաց ԲԽ Երևանի գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։

Նրա խոսքերով, այս ծրագիրն իրականացվում է արդեն հարավ-արևելյան Եվրոպայի 17 երկրներում։ ԲԽ Երևանի գրասենյակի տնօրենը նշեց, որ 2008-2009 թթ.-ին արդեն ծրագրված է մի շարք գիտական համաժողովների անցկացումը, մասնավորապես Թուրքիայում, Անգլիայում և Իսրայելում, որոնց կմասնակցեն հայ քաղաքական գործչներն ու կրթական հաստատությունների ներկայացուցիչները։

Սարիբեկյանը տեղեկացերց, որ «Աշխատանք և հնարավորություններ» ծրագրի առաջամարտիկը դարձավ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը, որի համար քոլեջ-գործընկեր է փնտրվում Մեծ Բրիտանիայում։

Հայաստանի կրթության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն իր հերթին նշեց, որ առաջիկայում ծրագրում կընդգրկվեն նաև երկրի մի քանի միջին մասնագիտական հաստատություններ՝ չճշտելով սակայն դրանց թիվը։

«Ծրագիրը նոր մակարդակի վրա է դնում Կրթության նախարարության և ԲԽ-ի համագործակցությունը, որն արդեն հարուստ պատմություն ունի»,-ասաց նա։

Բրիտանական խորհուրդը հիմնվել է 1934 թվականին՝ աշխարհում բրիտանական մշակույթի արժեքները տարածելու նպատակով։ Հայկական մասնաճյուղը հիմնվել է 2002 թվականին։

Բրիտանական խորհուրդը գործում է կրթության, մշակույթի և կառավարման ոլորտում։ Ամեն տարի կազմակերպությունն ընդլայնում է իր գործունեության շրջանակները, ներկայում Բրիտանական խորհուրդը ծրագրեր է մշակում և իրականացնում արևմտաեվրոպական տարածաշրջանի հետ համատեղ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:21
24 Հունվարի 2017
ՀՀ ԱԻՆ–ը նախորդ տարի հարյուրավոր կենդանիներ է փրկել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2016 թ.–ին ստացել է շուրջ 200 ահազանգ` կենդանիներին փրկելու խնդրանքով։
16:41
24 Հունվարի 2017
Իտալիայում ձնակույտի տակ մնացած հյուրանոցից փրկել են շան երեք ձագի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փրկարարները շան երեք ձագի են փրկել Իտալիայում գտնվող Rigopiano հյուրանոցի փլատակների տակից, որը նախորդ շաբաթ մնացել էր ձնակույտի տակ։
16:28
24 Հունվարի 2017
Թրամփի տխուր կնոջ մասին #SadMelania հեշթեգը գրավում է ինտերնետը
Հունվարի 20–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո սոցցանցերում սկսեցին օգտագործել #SadMelania (տխուր Մելանյա) հեշթեգը։  
19:40
23 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին անակնկալ է պատրաստում
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անակնկալ է պատրաստում իր երկրպագուներին։
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։