485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+10
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է «Ուսուցումը Հայաստանում-2008» VII միջազգային ցուցահանդեսը
14:41
16 Ապրիլի 2008

Չորեքշաբթի Երևանում բացվել է «Ուսուցումը Հայաստանում- 2008» VII ավանդական միջազգային ցուցահանդեսը։

«Ցուցահանդեսի նպատակն է ոչ միայն երկրում գործող բուհերի հետ, այլ նաև Հայաստանի կրթության բնագավառում առաջընթացի հետ հասարակությանը ծանոթացնելը», - ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևան Մկրտչյանը։

Նրա խոսքերով, ցուցահանդեսը կրում է ճանաչողական բնույթ, օգնում է դիմորդներին ծանոթանալ բուհերի և դասավանդող կազմի հետ։ «Բացի դրանից, նման միջոցառումները օգնում են նախարարությանը՝ իմանալ որ ուղղությամբ են զարգանում բուհերը», - ասաց Մկրտչյանը։

Expo Service ընկերության տնօրեն Ռաֆայել Կակոյանն իր հերթին ասաց, որ նման ցուցահանդեսը լավագույն միջոցն է, որպեսզի դիմորդները ծանոթանան բուհերի հետ, իրենց հարցերը հղեն անմիջականորեն կրթական հաստատությունների ներկայացուցիչներին։

«Ցուցահանդեսի հիմնական նպատակն է դիմորդներին ներկայացնել Հայաստանում գործող բուհերը և օգնել նրանց ընտրություն կատարել, թե դրանցից որտեղ շարունակել ուսումը», - ասաց նա։

«Ուսուցումը Հայաստանում - 2008» ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 30 պետական և ոչ պետական բուհեր, ինչպես նաև կրթական ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպություններ, այդ թվում նաև Synopsys Armenia-ն, «Կրթության զարգացման ակադեմիան», «Բրիտանակն խորհուրդը»։

Ցուցահանդեսը գործելու է ապրիլի 16-18-ը, որի շրջանակներում կանցկացվեն կլոր սեղաններ՝ բուհական և դպրոցական կրթության բարեփոխման խնդիրների քննարկման վերաբերյալ։

Ցուցահանդեսը կազմակերպել են «Տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպիչների հասարակական միությունը», ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ինչպես նաև Expo Service-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։