485.74
+0.58
561.81
-1.12
8.27
+0.04
+10
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի «Կրթություն» շաբաթաթերթը նշում է իր 75-ամյա հոբելյանը
14:58
26 Մարտի 2008

ՀՀ կրթության և գիտության «Կրթություն» պաշտոնաթերթը   2008 թ.-ին նշում է իր գործունեության 75-ամյա հոբելյանը։

Ինչպես չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանը, եթե ձևավորման առաջին տարիներին հրատարակչության հիմնական խնդիրն անգրագիտության դեմ պայքարն էր, ապա այժմ այն նպատակաուղղված է հանրապետության կրթական բնագավառում իրադարձությունների լուսաբանմանը։

«Վերջին երեք տարվա ընթացքում թերթն արձանագրել է լուրջ առաջընթաց ինչպես կազմակերպչական, այնպես էլ բովանդակային տեսակետից, իսկ բաժանորդների թիվն այնքան է աճել, որ թույլ է տվել նրան դառնալ թիվ մեկը երկրում», - ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ թերթը ինքնուրույն է փակում իր ծախսերը՝ կենտրոնանալով կրթական բնագավառի վրա և փորձելով ձեռնպահ մնալ քաղաքական և տնտեսական թեմաներով հրապարակումներից։

Ինչպես նշեց գլխավոր խմբագիրը, հրատարակչության տպաքանակը տատանվում է՝ կախված քննական շրջաններից։ Այսպես, քննական շրջանի ընթացքում տպաքանակը հասնում է մինչև 25 հազ. օրինակի, իսկ մնացած ժամանակ՝ ավելի քան 5 հազարի։

Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ «Կրթություն» թերթը իր գործունեության 75 տարվա ընթացքում կարողացել է զբաղեցնել սեփական նշաձողը երկրում։

«Ամենագլխավոր ասպեկտն այն է, որ «Կրթությունը» կարողացել է պահպանել իր դեմքը, իր կիսադեմը և ձեռնպահ մնալ քաղաքականությունից», - ասաց Հակոբյանը։

Հոբելյանի կապակցությամբ «Կրթություն» շաբաթաթերթի խմբագրությունը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մեդալով՝ Ոսկե հուշամեդալով, իսկ խմբագրության աշխատակիցները պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով՝ կրթության զարգացման գործում ունեցած ներդրման համար։

ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնաթերթը հիմնադրվել է 1932 թ.-ին՝ «Կուլտուրական ֆրոնտ» անվանումով։ Հետագայում թերթն ունեցել է տարբեր անվանումներ՝ «Խորհրդային դպրոց», «Սովետական դպրոց», «Դպրություն», «Դպրոց»։

Իր նոր կարգավիճակում և նոր անվանումով «Կրթություն» շաբաթաթերթը հրատարակվում է 1997 թ.-ից, յուրաքանչյուր տարի լույս է տեսնում 52 համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:14
07 Նոյեմբերի 2017
Բրիտանացի միլիարդերը ամենօրյա չվերթեր կիրականացնի տիեզերք
SpaceShipTwo Unity նավը 2014 թվականին կործանված Enterprise նավի կատարելագործված տարբերակն է։
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։