486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում լույս են տեսել ընդդիմադիր թերթերը
11:41
21 Մարտի 2008

Հայաստանում ուրբաթ՝ մարտի 21-ին, արտակարգ դրության ժամկետը լրանալուց հետո, լույս են տեսել ընդդիմադիր թերթերը։ Մասնավորապես, այսօր, 20-օրյա դադարից հետո առաջին անգամ, թերթի կրպակներում հայտնվել են «Առավոտ» և «Հայկական ժամանակ» թերթերը։ Վերջինիս խմբագիր Նիկոլ Փաշինյանը հետախուզվում է՝ իշխանությունը բռնի ուժով զավթելուն և սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում։

ՀՀ Ռոբերտ Քոչարյանի հրամանով մարտի 1-ից Երևանում հայտարարվել էր արտակարգ դրություն՝ 20 օր ժամկետով այն բանից հետո, երբ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների բողոքի ակցիաները վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնց հետևանքով ութ մարդ է զոհվել և ավելի քան 200 մարդ վիրավորվել։

Հրամանի կետերից մեկի համաձայն՝ սկզբից լրատվամիջոցները կարող էին հրապարակել միայն պետական և ներքաղաքական հարցերի հետ կապված պաշտոնական տվյալներ։

Սահմանափակումների առնչությամբ մի շարք ԶԼՄ-ներ տարածել են հայտարարություն, որում ասվում է, որ ստեղծված իրավիճակում ոտնահարվում է տեղեկատվություն ստանալու և տարածելու՝ քաղաքացիների սահմանադրական իրավունքը, խախտվում են խոսքի և մամուլի ազատության համընդհանուր սկզբունքները, ինչի արդյունքում ԶԼՄ-ները կրում են նյութական կորուստներ, իրականացվում է գրաքննություն, իսկ երկիրը հայտնվել է տեղեկատվական շրջափակման մեջ։

Ավելի ուշ մամուլի նկատմամբ պահանջները մեղմացվեցին։ Մասնավորապես, մարտի 13-ին ՀՀ նախագահը հանեց ԶԼՄ-ների մի շարք սահմանափակումները, որոնք մտցվել էին արտակարգ դրության մասին հրամանի առնչությամբ։

Մասնավորապես, նոր հրամանի համաձայն՝ ԶԼՄ-ները չէին կարող հրապարակել միայն պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն։ Արգելվում էին ապօրինի միջոցառումների մասնակցության կոչերը, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը։

Սակայն ՌԴ ռեժիմի մեղմացումից հետո ևս Հայաստանում ընդդիմադիր թերթերը մինչ օրս լույս չէին տեսնում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: