486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Արտակարգ դրության ավարտվելուն պես բողոքի ակցիաները Երևանում կարող են շարունակվել
19:46
18 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի-Արմենիա/. Նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության ակցիաները կարող են շարունակվել Երևանում գործող արտակարգ դրության ռեժիմի ժամկետի ավարտին պես, կարծում է հոգեբան Կարինե Նալչաջյանը։

«Հասարակության սոցիալական հակամարտությունը շարունակվում է, սակայն այն հասել է «մեռյալ կետի», երբ հետագա զարգացման հնարավորություն չունի։ Ակցիաները կարող են շարունակվել, բայց չեն ունենա մարտի 1-2-ի իրադարձությունների մասշտաբը»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Կարինե Նալչաջյանը։

Մարտի 1-ի ընդդիմության ակցիաների հետ կապված ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 20 օր ժամկետով արտակարգ դրություն է մտցրել Երևանում։ Ընդդիմությունը բողոքում էր ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որում հաղթել էր վարչապետ Սերժ Սարգսյանը։

Նալչաջյանի խոսքով, մարդիկ վերլուծել են իրավիճակը, տեսել են տուժածների և կազմակերպիչների վիճակը  և որոշակի եզրահանգումներ են արել։

Ինչպես կարծում է հոգեբանը, հանրահավաքների և ակցիաների միջոցով հայ հանրությունը կարևոր գործողություն կատարեց և իշխանություններին  ցույց տվեց երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ իր դժգոհությունը՝ պատրաստակամություն հայտնելով «փակ աչքերով» գնալ ծայրահեղ քայլերի։

Հոգեբանի կարծիքով, հանրության ընդդիմադիր տրամադրված մասի գործողություններն անսպասելի էին Հայաստանի իշխանությունների համար։

Նա կարծում է, որ արտակարգ դրություն մտցնելու մասին որոշումը ճիշտ էր, քանի որ ընդդիմության ճանապարհին որոշակի սահմանափակումներ դնելու անհրաժեշտություն կար։

Իր հերթին, «Սթրես» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, բժկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Սուքիասյանը նշեց, որ տեղի ունեցած բողոքի ակցիաները օրինաչափ քաղաքական հետընտրական երևույթ է, որը, սակայն, ուղեկցվեց որոշակի շեղումներով։

Նա ենթադրում է, որ մարտի 1-2 Երևանում տեղի ունեցած իրադարաձություններն ավելի հին արմատներ ունեն։ «Խնդիրները և դժգոհությունները հասարակության մոտ այսօր չեն ծնվել, այդ միտումներն առաջ են եկել դեռևս 20 տարի առաջ և այդ ողջ ժամանակաշրջանի ընթացքում հայ հանրությունը գտնվում էր մշտապես սթրեսային վիճակում՝ պայմանավորված սոցիալ-տնտեսական վիճակով»,- ասաց նա։

Սուքիասյանի կարծիքով, անկարգությունների ազդեցությունը Երևանի բնակչության հոգեկան վիճակի վրա ի հայտ կգա որոշակի ժամանակ անցնելուց հետո։

Նա նշեց, որ հայ հանրությունը կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների կարիք ունի՝ «սկսած էկոլոգիայից, վերջացրած՝ տնտեսությամբ»։

«Առողջ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի անձի զարգացման վրա ազդող բոլոր գործոնները լինեն «ճիշտ», և մարդն անցնի զարգացման «ճիշտ ուղի»,- ասաց նա։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան: