486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը համագործակցելու է ԱՊՀ բոլոր երկրների հետ՝ մասնագետների վերապատրաստման ոլորտում
19:01
18 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի ԱԺ նիստին խորհրդականները քննարկել են «ԱՊՀ անդամ-երկրների մասնագետների որակավորումը և մասնագիտական վերապատրաստումը բարձրացնելու համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու հարցը։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, համաձայնագիրը նախատեսում է ԱՊՀ երկրների հետ համագործակցություն հաստատել և ընդլայնել՝ մասնագետների որակավորումը և վերապատրաստումը  բարձրացնելու բնագավառում։

«Փաստաթղթի նպատակն է՝ արագացնել Համագործակցության երկրների տնտեսությունների տեխնոլոգիական բարեփոխումների ընթացքը։ ՀՀ արդարադատության նախարարությունը կարծում է, որ հանրապետության կողմից ստորագրած համաձայնագիրը պարտավորություն չի դնում՝ արդեն գործող օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքներ ընդունելու վերաբերյալ»,- ասաց Մկրտչյանը։

Նախարարի խոսքով, փաստաթղթի վավերացումը Հայաստանի համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի նախատեսում, ինչը հաստատում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը։

ՀՀ կրթության և գիտության նախարարը հաղորդեց, որ համաձայնագրով նաախտեսվում է երկրի համագործակցությունը տարբեր ոլորտների մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև հետբուհական կրթությունը շարունակելու բնագավառում։

Մկրտչյանը վստահեցրեց, որ համաձայնագիրը կօգնի կանոնակարգել ԱՊՀ երկրների տարբեր կրթական համակարգերը, ինչպես նաև կհեշտացնի Բոլոնյան հռչակագրին միանալու գործընթացը։

««ԱՊՀ անդամ-երկրների մասնագետների որակավորումը և մասնագիտական վերապատրաստումը բարձրացնելու համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2007թ. մայիսի 25-ին՝ Յալթայում։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը։

Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ներպետական բոլոր անհրաժեշտ գործընթացները կատարելուց հետո։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից: