485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Դատարանը վճիռ կկայացնի հրաժարադրամի քանակի կապակցությամբ, որը Փոլ Մաքարթնին պետք է վճարի իր նախկին կնոջը
11:09
17 Մարտի 2008

Երկուշաբթի Լոնդոնի Թագավորական դատարանը վճիռ կկայացնի հրաժարադրամի քանակի կապակցությամբ, որը «Բիթլզ» խմբի նախկին անդամ Փոլ Մաքարթնին ստիպված կլինի վճարել իր նախկին կնոջը՝ մոդել Հիզեր Միլզին։

Սկզբից ենթադրվում էր, որ լսումները կանցկացվեն ամբողջովին փակ պայմաններում։ Սակայն բացառված չէ, որ դատարանը, այնուամենայնիվ, կհրապարակի իր որոշումը՝ ԶԼՄ-ներում հրաժարադրամի քանակի վերաբերյալ՝ շահարկումներից խուսափելու և Մաքարթնիի ամուսնալուծության պատմությանը վերջ դնելու նպատակով, որը ձգձգվում է դեռևս 2006 թ.-ի մայիսից։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», անցած ուրբաթ բրիտանական մի քանի թերթերում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ երկուշաբթի օրվա լսումները զուտ ձևական կլինեն, քանի որ իրականում դատավորն արդեն կայացրել է վճիռը հրաժարադրամի քանակի վերաբերյալ։ Համաձայն լրատվամիջոցների՝ Մաքարթնին, ում կարողությունը գնահատվում է 825 մլն. ֆունտ ստերլինգ, ստիպված կլինի բաժանվել 25 միլիոնից։

 Ավելի վաղ ամուսինները չէին կարողացել ինքնուրույն համաձայնության գալ այն բանի շուրջ, թե իր բազմամիլիոն կարողությունից երաժիշտը որքանը պետք է վճարի իր կնոջը։

Սկզբից Մաքարթնին առաջարկում էր վճարել Միլզին 20 մլն, սակայն նա այդ գումարը համարեց անբավարար, և հանրահայտ զույգի ամուսնալուծության դատական գործընթացը երկար ձգձգվեց։

Այս տարվա փետրվարին՝ դատական լսումների նոր փուլի նախօրեին Միլզը առաջարկել է իր ամուսնուն խաղաղ պայմանավորվածություն և դատական լսումներից խուսափելու նպատակով համաձայնվել է 10 մլն ֆունտ ստերլինգ հրաժարադրամի։ Սակայն Մաքարթնին այդ ժամանակ արդեն վճռել էր գնալ մինչև վերջ և դատարանի միջոցով վերադարձնել իր բարի համբավը։

Հիմնական ֆինանսական հարցին լուծում տալուց բացի, դատարանը նաև պետք է որոշի, թե յուրաքանչյուր ծնողի հետ որքան ժամանակ պետք է անցկացնի երեքամյա Բեաթրիսը՝ Միլզի և Մաքարթնիի միակ զավակը։

Մաքարթնին ամուսնացել է Միլզի հետ 2002 թ.-ին։

Նախկին մոդելը երաժիշտի երկրորդ կինն է։ Մաքարթնիի առաջին կինը՝ Լինդան, որի հետ նա ապրել է շուրջ 30 տարի, մահացել է 1998 թ.-ին՝ քաղցկեղից։ Լինդայից երաժիշտը երեք զավակ ունի։ Նրա միջնեկ դուստրը՝ Ստելլա Մաքարթնին հայտնի մոդելավորող է։

Ինչպես հայտնի է դարձել հրապարակ դուրս եկած ամուսնալուծության գործընթացին վերաբերող փաստաթղթերից, Միլզը մեղադրել է իր նախկին ամուսնուն այն բանում, որ նա ապակով կտրել է ու հրել նրան, երբ նա հղի էր իրենց դուստր Բեաթրիսով։-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը:
18:25
14 Հունվարի 2017
Աշխարհի միլիարդատերերից մեկը` Ուորեն Բաֆեթը բորսայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս
Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար, աշխարհի մեծությամբ երկրորդ ունեցվածքի տեր Ուորեն Բաֆեթը խոստովանել է, որ ֆոնդային շուկայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս։
16:17
14 Հունվարի 2017
Սմարթֆոնով տարված վարորդը որոշել է ավտոբուսը ոտքով վարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ QQ չինական ռեսուրսում հայտնվել է մի տեսանյութ, որում ավտոբուսի վարորդը երթևեկության ժամանակ տարվել էր սմարթֆոնով և ոտքը դրել ղեկին:
12:19
14 Հունվարի 2017
Արարատյան դաշտավայրի տարածքում լճացած սառը օդային զանգվածների ուժն առաջիկայում չի թուլանա. մառախուղը կպահպանվի
Արարատյան դաշտավայրի և Երևանի տարածքում լճացած սառը օդային զանգվածների ուժն առաջիկա օրերին չի թուլանա։