485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նշվում է բոլոր սիրահարների հովանավորի տոնը
13:31
21 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Հայաստանում նշվում է բոլոր սիրահարների հովանավոր Սուրբ Սարգսի տոնը։

Երևանում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա՝ հայր Հակոբի խոսքերով, տոնը նշելու կոնկրետ օր չունի և նշվում է Զատիկից 63 օր առաջ։

Նրա խոսքերով, տոնի կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմը կազմակերպել է մրցույթ։ Մրցույթում հայտարարվել են մի քանի անվանակարգեր «Սիրո հովանավոր մասին» լավագույն պատմվածքի համար։ Լավագույն պատմվածք և նկար անվանակարգերում գլխավոր մրցանակակիրները կստանան 150 հազարական դրամ (մոտ 490 դոլար) և կրոնական գրականություն։ Այս տարվա մրցույթի արդյունքները կամփոփվեն Սբ. Սարգսի օրը՝ Սպենդիարյանի անվ. օպերիայի և բալետի ակադեմիական թատրոնում։

Հայաստանում այս օրը երիտասարդներն աղի բլիթ են ուտում։ Ժողովրդական ավանդույթի համաձայն՝ անհրաժեշտ է աղի բլիթ ուտել տոնին նախորդող գիշերը։ Նրանց երազներում հայտնված երիտասարդն էլ լինելու է իրենց ապագա ընտրյալը։

Սուրբ Սարգիսն ապրել է IV դարում և եղել է զորապետ Կոնստանտինոս Մեծ կայսրի բանակում։ Նրա քարոզչության ազդեցության տակ զինվորներից շատերը կնքվել են։ 363 թ.-ին, Հուլիոս Ուրացողի օրորք, Սուրբը տանջանքների է ենթարկվել Քրիստոսի համար։ Սրբ. Սարգիսը ընդունվում է որպես սիրո և երիտասարդների հովանավոր։

Մի քանի տարի առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սբ. Սարգսի օրը հայտարարել է երիտասարդների օրհնության օր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։