477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում հարգել են Հրանտ Դինքի հիշատակը
12:49
21 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.  Հունվարի 19-ին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմեն) գրասենյակում տեղի է ունեցել «Լրագրողները՝ խոսքի ազատության զոհերը» խորագրով միջոցառում, որը նվիրված էր Թուրքիայում սպանված լրագրող, ազգությամբ հայ Հրանտ Դինքի, ինչպես նաև Գեորգիա Սանայիայի, Աննա Պոլիտկովսկայայի և շատ այլ լրագրողների հիշատակին, որոնք իրենց մասնագիտական գործունեության զոհերն են դարձել։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Վրաստանի համագործակցության հայկական կենտրոնի մամուլի ծառայությունից, միջոցառման կազմակերպիչն ու նախաձեռնողն է «Վրաստանի համագործակցության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի հետ համատեղ։

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարան և Վրաստանի համագործակցության հայկական կենտրոնի նախագահ Կարեն Էլչյանը՝ «Տարածաշրջանում ժամանակակից լրագրության զարգացման միտումներն ու խնդիրները», «Հրանտ Դինքը՝ 301-րդ հոդվածի զոհը» զեկույցներով։ Միջոցառումը սկսվել է Հրանտ Դինքի հիշատակին նվիրված լռության րոպեով։

Միաժամանակ անց է կացվել «Լրագրողները՝ խոսքի ազատության զոհերը» լուսանկարների ցուցահանդեսը և ցուցադրվել է Հրանտ Դինքի մասին պատմող ֆիլմ։

Միջոցառմանը ներկա են եղել լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թբիլիսիի հայկական համայնքի ներկայացուցիչները։ Բացի դրանից, հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցած, հայտնի լրագրողի սպանության տարելիցին նվիրված սգո պատարագի ժամանակ բաժանվել են Հրանտ Դինքի և հայկական հարցի մասին պատմող տեղեկատվական բուկլետներ։

 Տեղեկագիր. 2007 թ.-ի ընթացքում իրենց մասնագիտական պարտականությունների իրականացման համար աշխարհում զոհվել է 111 լրագրող և այս թիվը գերազանցում է անցած տարիների ողբերգական վիճակագրությանը։ 2007 թ.-ի «Ճշմարտության ջատագով» առաջին զոհերից մեկը Հրանտ Դինքն է։ Նա սպանվել է հունվարի 19-ին՝ Ստամբուլի իր գրասենյակի դիմաց։ 53-ամյա Հրանտ Դինքը հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրն էր։ Նա հայտնի էր 1915-1923 թթ.-ին Թուրքիայի կառավարության կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված Հայոց Ցեղասպանությանը նվիրված իր կտրուկ հոդվածներով։ Հենց այս թեմայի վերաբերյալ աշխատանքների պատճառով նա բազմիցս հալածվել է ներկայիս թուրքական կառավարության կողմից։

Լրագրողի սպանությունը լայն արձագանք է ստացել ողջ քաղաքակիրթ աշխարհում։ Այն դատապարտվել է երվոկառույցների ղեկավարների և միջազգային շատ այլ կազմակերպությունների կողմից։

Այսօրվա դրությամբ քրեական գործ է հարուցվել Թուրքիայի 19 քաղաքացիների նկատմամբ։ Դատական գործընթացը հետաձգվել է մինչև 2008 թ.-ի փետրվար ամիսը։

2007 թ.-ի դեկտեմբերի 10-ին նա Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից արժանացել է աշխարհում մամուլի ազատության հերոսի կոչմանը։ Նա այս բարձր պարգևին արժանացած 52-րդ լրագրողն է։

Հրանտ Դինքի սպանությունից հետո՝ հալածանքների է ենթարկվել նրա որդին՝ Արատ Դինքը, ով, ելնելով ստեղծված իրավիճակից, ստիպված է եղել հեռանալ Թուրքիայից։ Չնայած այն բանի, որ Թուրքիայի հասարակության մի մասը դատապարտել է Հրանտ Դինքի սպանությունը, 2007 թ.-ի վերջին հարձակում է իրականացվել հունական թերթի խմբագրի վրա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:15
25 Սեպտեմբերի 2017
Վիկտորիա Լոպիրյովան Երևանում խոսել է հայերեն (ՖՈՏՈ)
Վիկտորիա Լոպիրյովան կրկին Երևանում է։
16:39
24 Սեպտեմբերի 2017
Վիճում են մասնագետները կամ հայտնի է դարձել դեպրեսիայից ազատվելու պարզ միջոցը
Պենսիլվանիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են դեպրեսիային նվիրված հետազոտությունները:
12:48
24 Սեպտեմբերի 2017
Լարի Գագոսյանը ժամանակակից աշխարհի 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում է. Forbes
Ցանկը կազմվել է Forbes ամսագրի հարյուրամյակի կապակցությամբ, որտեղ ներկայացված են կապիտալիզմի դարաշրջանի 100 ձեռներեցների հանճարեղ մտքերը։
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–