483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում հունվարի 27-ին տեղի կունենա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ՝ անապահով ընտանիքների երեխաների համար
14:13
15 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Արամ Խաչատրյանի անվան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հունվարի 27-ին տեղի կունենա «Հույսի տերև» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը՝ անապահով ընտանիքների երեխաների համար։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին «Ոսկե տերև» կազմակերպությունից, ցուցահանդեսին ներկայացվելու են տարբեր ֆիզիկական թերություններ ունեցող մոտ  հազար երեխաների աշխատանքները։ Նախատեսվում է նաև այս երեխաների աշխատանքի վաճառքը։

Բացի իրենց աշխատանքներից, մասնավորապես, նկարներից, քանդակներից, կերամիկական և փայտի վրա փորագրական աշխատանքներից, ցուցահանդեսի մասնակիցները պատրաստել են նաև համերգային ծրագիր։ Երեխաների հետ միասին համերգին մասնակցելու են նաև հայկական էստրադայի աստղերը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ այս լայնամասշտաբ ակցիայի նպատակն է որբերին և սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցույց տալը։

«Յուրաքանչյուր երեխա յուրօրինակ կանաչ տերև է մեր հասարակության ծառի վրա, և մեր պարտականությունն է օգնել նրանց ամրանալ իրենց հայրենի հողի վրա»,- ասվում է գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում։

Միջոցառումից ստացված ողջ եկամուտը տրամադրվելու է երեխաներին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։