485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանում քննարկվելու է մեծահասակների կրթության մասին օրինագիծը
15:54
09 Հոկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մոտ ապագայում ՀՀ Ազգային ժողովում կքննարկվի մեծահասակների կրթության մասին օրինագիծը։

Ինչպես երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց ՀՀ կրթության և գիտության տարրական և միջին-մասնագիտական կրթության վարչության միջին մասնագիտական կրթության բաժնի պետ Սամվել Պիպոյանը, այս օրինագծի ընդունումից հետո երկրում կհամակարգվեն տարբեր կազմակերպությունների և կառույցների այս ուղղությամբ տարվող գործողությունները։

«Հանրապետությունում կազմակերպվում են բազմաթիվ տարբեր նպատակային դասընթացներ, սակայն դրանք պետք է անցկացվեն պետական աջակցության շրջանակներում, որպեսզի պետությունը շահագրգռված լինի յուրաքանչյուր քաղաքացու մասնագիտական աճով և բարեկեցության ապահովմամբ»,- ասաց նա։

Պիպոյանը կարծում է, որ եթե այդ գործընթացը իսկապես համակարգվի, ապա յուրաքանչյուր մարդ կկարողանա որակավորման բարձրացման դասընթացներին հաճախելու միջոցով որոշակիացնի իր գիտելիքների և ունակությունների կիրառման ոլորտը։

Միաժամանակ, նա ավելացրեց, որ Կրթության և գիտության նախարարությունը Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությանը կից գործող զբաղվածության պետական ծառայության հետ համատեղ զբաղվի մասնագետների լայն շրջանակների համար դասընթացների պատրաստման աշխատանքներով, այդ թվում՝ ծառայությունների և քաղաքաշինության գծով։

«Ինչ վերաբերվում է երկխոսությանը, որն անհրաժեշտ է մեծահասակների կրթական ծրագրերի իրականացման համար, ապա այն պետք է դիտարկվի ոչ միայն միջազգային փորձի փոխանակման ասպեկտում, այլև երկրի ներսում հասարակության տարբեր սոցիալական խավերի համագործակցության տեսանկյունից՝ երևան հանելով հիմնական նպատակները, խնդիրները, կարիքները, ինչպես նաև դրանց հասնելու հնարավոր տարբերակները»,- ընդգծեց նա։

Հոկտեմբերի 9-ին Երևանում մեկնարկեց «Կրթություն մեծահասակների համար և միջմշակութային երկխոսությունը՝ դարերի սահմանակետում» սեմինարը, որն անկացվում է Երևանում հոկտեմբերի 8-15՝ «Մեծահասակների համար կրթության շաբաթ-2007» ծրագրի շրջանակներում։ Սեմինարի նպատակն է մեծահասակների համար կրթության ոլորտում տեղական և միջազգային մասնագետների և փորձագետների միջև փորձի, գիտելիքների և ունակությունների փոխանակումը։

«Մեծահասակների համար կրթության շաբաթ-2007» -ի կազմակերպիչներն են DVV International կազմակերպությունը և «Կրթությունը և ուսումը մեծահասակների ողջ կյանքի ընթացքում» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությանը կից գործող «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, Հայաստանի առևտրա-արդյունաբերական պալատի, Եվրոպական զարգացման հիմնադրամի և USAID հետ համատեղ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:25
10 Դեկտեմբերի 2017
Ցավազրկողները դարձել են ճարպակալման պատճառ
Ցավազրկողները հանգեցնում են մարմնի քաշի կտրուկ ավելացման։
16:38
10 Դեկտեմբերի 2017
Հայտնի են YouTube–ի տարվա ամենահայտնի տեսահոլովակները
YouTube–ը հրապարակել է տարվա ամենահայտնի երաժշտական տեսահոլովակների ցանկը:
15:15
10 Դեկտեմբերի 2017
Ընտրվել են տարվա վատագույն ֆիլմերը
Rolling Stone պարբերակը ընտրել է տարվա ամենավատ ֆիլմերը։
12:41
10 Դեկտեմբերի 2017
Հոֆմանը պատմել է, թե ինչպես է նրան ուղղորդել Վիլյամ Սարոյանը (ՎԻԴԵՈ)
Օսկարակիր դերասան Դասթին Հոֆմանը պատմել է իր ստեղծագործական ուղու մասին:
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի:
11:37
09 Դեկտեմբերի 2017
«Հայր մեր» աղոթքի տողերից մեկի թարգմանությունը կարող է փոխվել
Հռոմեակաթոլիկ եկեղեցին պետք է փոխի Տերունական աղոթքի «... և մի տանիր մեզ փորձության» տողի թարգմանությունը հին հունարենից։
11:34
09 Դեկտեմբերի 2017
Մահացել է Լեոնիդ Բրոնևոյը
Կյանքի 89-րդ տարում մահացել է արտիստ Լեոնիդ Բրոնևոյը: