484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի լեզվաբանական պետհամալսարանում բացվեց հոլանդերեն լեզվի և հոլանդական մշակույթի կենտրոն
19:56
24 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում բացվեց Հոլանդերեն լեզվի և հոլանդական մշակույթի կենտրոն։

Ինչպես Կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, այս իրադարձությունը դրական նորություն է ոչ միայն համալսարանի, այլ նաև ողջ հանրապետության համար, որովհետև, չնայած այն բանին, որ երկու երկրների միջև լավ կապեր կան դեռևս միջին դարերից, պետական մակարդակով հոլանդերենի դասավանդում երկրում դեռևս չի իրականացվել։

«Հայաստանում հոլանդերեն լեզվի ուսումնասիրումը թելադրված է երկկողմ հարաբերությունների ուսումնասիրման, դրանց ներկայիս մակարդակի պահպանման, ինչպես նաև ապագա զարգացման անհրաժեշտությամբ»,-ասաց նա։

Զոլյանը նշեց, որ համալսարանի քաղաքականության նպատակներից մեկը եվրոպական ուսումնասիրման ուղղության հզորացումն է, ինչին զգալիորեն կարող է նպաստել նորաստեղծ Կենտրոնի գործունեությունը։

«Հոլանդերենի և հոլանդական մշակույթի ուսումնասիրումը պետք է դառնա նախ երկրորդական, իսկ հետագայում նաև մեր համալսարանի առաջնային ուղղություններից մեկը, և իր լուման ներդնի Հայաստանի ողջ բարձրագույն կրաթության մեջ»,-ընգծեց Զոլյանը։


Նա հավելեց, որ արդեն Հայաստան է ժամանել հոլանդերենի մասնագետը և համալսարանի ուսանողների համար անցկացրել առաջին դասախոսությունները։

Իր հերթին, Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վրաստանում) Օննո Էլդերենբոսը ողջունեց Հոլանդերեն լեզվի և հոլանդական մշակույթի կենտրոնի բացումը և նշեց, որ այս կառույցը կոչված է մեծ դեր կատարել հայ-հոլանդական հարաբերությունների ամրապնդման գործում։

Բելգիայում, Հոլանդիայում և Լյուքսեմբուրգում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի խոսքերով, հոլանդերենը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի հետագայում երկրում Հոլանդիայի դեսպանատան բացման տեսակետից։

«Ես հույս ունեմ, որ ԵԼՊՀ ուսանողները հաջողությամբ կուսումնասիրեն հոլանդերենը և կկարողանան արժանի կերպով ներկայացնել հայ ազգը ինչպես բուն Հոլանդիայում, այնպես էլ Հայաստանում այդ երկրի դեսպանատանը»,-ընգծեց նա։

Վ. Յա. Բրյուսովի Երևանի պետական լեզվաբանական համալսարանը հիմնվել է 1935-ի փետրվարի 4-ին որպես ռուսաց լեզվի երկամյա դասախոսական համալսարան։ 1936-ին  բացվել է գերմաներենի բաժինը, իսկ ևս մեկ տարի անց՝ ֆրանսերենի և անգլերենի բաժինները։ 1962-ին համալսարանը դուրս է եկել ԵՊՀ կազմից և վերանվանվել Վ. Յա. Բրյուսովի Երևանի պետական լեզվաբանական համալսարանի։

Համալսարանում գործում են օտար լեզուների բաժիններ, ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների, ընդհանուր լեզվաբանության և միջմշակութային շփման, ինչպես նաև 18, այդ թվում՝ հայագիտության, անգլերեն լեզվի, ժամանակակից ռուսաց լեզվի, երկրագիտության և այլ բաժիններ։

Իր գործունեության ընթացքում համալսարանը պատրաստել է ռուսերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի և իտալերենի ավելի քան 18 հազ. մասնագետներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել:
18:39
22 Ապրիլի 2017
Ինչպե՞ս զգալիորեն նվազեցնել վաղ մահացության վտանգը
Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի գիտնականները խոսել են հեծանիվ քշելու օգտակարության մասին:
13:47
22 Ապրիլի 2017
Հայ դիզայները կներկայացնի «SONČESS» հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա շրջանակում
Հայ դիզայներ Սոնա Հակոբյանը կներկայացնի իր «SONČESS» ապրանքանիշի նոր հավաքածուն Թբիլիսիի նորաձևության շաբաթվա (Tbilisi Fashion Week) շրջանակում։
16:19
21 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանի` սրբապատկերով թափանցիկ զգեստը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմ Քարդաշյանն իր հագուստով կրկին ցնցել է երկրպագուներին:
20:21
20 Ապրիլի 2017
«Եհովայի վկաները» կհասնեն Ստրասբուրգի դատարան
«Եհովայի վկաները» ՄԻԵԴ–ում կբողոքարկեն իրենց ծայրահեղական կազմակերպության ճանաչելու մասին որոշումը:
14:01
20 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը նիհարել է և կրկին մերկացել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նիհարել է գրիպից հետո և մերկացել։
15:40
19 Ապրիլի 2017
Թրամփը խստացրել է օտարերկրացիների ժամանակավոր աշխատանքային վիզաների տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել օտարերկրացի բարձրակարգ աշխատողների ժամանակավոր աշխատանքային վիզաների վերաբաշխման ծրագրի վերաբերյալ։
19:25
18 Ապրիլի 2017
Ողջ գիշեր փակ կլինի Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածը
Ողջ գիշեր փակ կլինեն Երևանի կենտրոնական պողոտաներից մեկի հատվածն ու Ավանի փողոցներից մեկի հատվածը։
15:43
18 Ապրիլի 2017
Նիկոլայ Բասկովը հայկական երգ է նվիրել Արա Աբրահամյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովը հայերեն երգ է երգել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ծննդյան օրվա երեկույթին։