478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ազգային ֆիլատելիստական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերին Երևանում
19:45
24 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆիլատելիստների միությունը 2007թ. հոկտեմբերի 9-ից 13-ը Երևանում կազմակերպում է Ազգային ֆիլատելիստական ցուցահանդես, երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին «Հայփոստ» ՓԲԸ հասարակության հետ կապերի բաժնից, որը ցուցահանդեսի գլխավոր հովանավորներից մեկն է։

Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ ֆիլատելիստական ցուցահանդեսը նվիրված է անկախ Հայաստանում թողարկված առաջին դրոշմանիշի 15-ամյակին։ Ողջ ցուցահանդեսի ընթացքում Հայփոստն ամեն օր կազմակերպելու է հատուկ միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի և հայ հասարակության պատմա-մշակութային իրադարձությունների տոնակատարություններին։

Բացման օրը նշվելու է Փոստի միջազգային օրը, որը նշում են Համաշխարհային փոստային միության բոլոր անդամ-երկրներում։ Հենց նույն օրն էլ Հայփոստը նախատեսում է բաց թողել «Ծիծեռնակաբերդ» գեղաթերթիկը։

Ցուցաահնդեսի երկրորդ օրը նվիրվելու է հայ երիտասարդությանը. այդ օրը կհրապարակվեն Համաշխարհային փոստային միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համատեղ կազմակերպված «Նամակ գրիր ընկերոջդ և պատմիր, թե ինչու աշխարհը հանդուրժողականության կարիք ունի» թեմայով մրցույթի արդյունքները։ Մրցույթի հաղթողը 2008թ. կմեկնի Բեռն՝ միջազգային մրցույթին մասնակցելու համար։ Այդ օրը Հայփոստը նախատեսում է նաև շրջանառություն թողարկել «Ճնճղուկ» դրոշմանիշը, որի հեղինակն է 8-ամյա Եվա Կարապետյանը։

Հոկտեմբերի 11-ը նվիրվելու է Սկաուտական շարժման 100-ամյակին, որի առիթով Հայփոստը նախատեսում է թողարկել հատուկ դրոշմակ։ Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ 2007թ. սեպտեմբերին սկաուտական շարժմանը նվիրված հայկական դրոշմանիշը ճանաչվել է լավագույնը՝ «Փոստ Եվրոպա» տարեկան մրցույթի արդյունքներով։

Հոկտեմբերի 12-ը նվիրվելու է Մատենադարանի 50-ամյա հոբելյանին և այդ կապակցությամբ շրջանառության մեջ է մտնելու հատուկ դրոշմանիշ։

ԽՍՀՄ կապի ժողկոմի լիազոր ներկայացուցիչ Բագրատ Նալբանդյանին նվիրված նամականիշը ծրագրավորվում է շրջանառության մեջ դնել ցուցահանդեսի վերջին օրը՝ հոկտեմբերի 13-ին։

«Հայփոստ» ՓԲԸ-ը Հայաստանի Հանրապետության ազգային փոստային օպերատորն է, որը գործում է իր 900 փոստային բաժանմունքների միջոցով հանրապետության ամբողջ տարածքով մեկ։ Այսօր «Հայփոստում»  կատարվում են կազմակերպչական և գործառնական փոփոխություններ, որոնք ընկերությունը կբարձրացնեն կայունության նոր մակարդակի վրա՝ նրան հնարավորություն տալով հաճախորդներին մատուցել ավելի արդյունավետ և օպերատիվ ծառայություններ։

Ըստ 2006թ. նոյեմբերի 30-ի համաձայնագրի, Հայաստանի ազգային փոստային օպերատորի գործառնական կառավարումը հանձնված է «Հայփոստ Թրասթ Մենեջմենտ» Բ.Վ. հոլանդական ընկերությանը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ը միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան փոստային և ֆինանսական ծառայություններ իրականացնող առաջատար ընկերության մակարդակի բարձրացնելու նպատակով ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:57
21 Օգոստոսի 2017
Սերժ Թանկյանի կինը հուզիչ շնորհավորանք է հղել ամուսնուն (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի կինը` Անժելա Մադաթյանը, շնորհավորել է ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ:
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը: