481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում ընտանիքի ինստիտուտը լուրջ խնդիրների առջև է կանգնել.սոցնախ
18:32
24 Սեպտեմբերի 2007

Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանում ընտանիքի ինստիտուտը լուրջ խնդիրների առջև է կանգնել, «Ընտանիք» ինստիտուտի հատուկ հետազոտությունները ներկայացնելիս, երկուշաբթի հաղորդեց, Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության առաջին փոխնախարար, «Բնակչության ռազմավարության և զարգացման» նախագծի ազգային տնօրեն Արայիկ Պետրոսյանը։

«Հայ  ընտանիքը որպես օրգանական ամբողջություն այսօր կանգնած է ոչ միայն տնտեսական, այլ նաև լուրջ հասարակական, քաղաքական, մշակութային և հոգեբանական խնդիրների առջև»,-ասաց նա։

Պետրոսյանը նկատեց, որ աղքատության բարձր տոկոսը, գործազրկությունը, քաղաքի և գյուղի միջև առկա բևեռացումը ազդել են երկրում ժողովրդագրական իրավիճակի վրա։

Փոխնախարարի կարծիքով, բոլոր այդ իրադարձությունները հարվածել են ներընտանեկան հարաբերություններին, որոնցով միշտ առանձնացել է հայկական ընտանիքը։

Իր հերթին ժողովրդագետ Մխիթար Գաբրիելյանը հավելեց, որ վերջին 15 տարիների զարգացումները դեռևս շարունակում են զգալիորեն ազդել հայ ընտանիքի, վերջինիս կազմի, կառույցի և սոցիալ-ժողովրդագրական ցուցանիշների վրա։  Նրա խոսքերով, հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ընտանիքում առկա խնդիրներն ունեն համակարգված բնույթ։

Հետազոտության տվյալներով, ընտանիքներում երեխաների քանակը նախկին 2-3-ից կրճատվել է 1-2-ի։ Ընտանիքների մեծ մասը, կամ 84,4%-ը բաղկացած են 1-4 անձից, 15,6%-ը՝ ընտանիքի հինգ կամ ավելի անդամներից։ Ընդ որում երեք կամ ավելի անչափահաս երեխաներ եղել են միայն հարցված տնային տնտեսությունների 6,5%-ում։

«Այս իրավիճակը, փաստորեն, թույլ է տալիս ձևավորել թիվ մեկ խնդիրը՝ ընտանիքներում երեխաների քանակը։ Նման միտումների պահպանման դեպքում հնարավոր չի լինի պահպանել պարզ վերարտադրությունը»,-ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքերով, ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարումը պետք է պետական քաղաքականության աջառնահերթություններից, ազգային-պետական անվտանգության կարևորագույն տարրերից մեկը հայտարարվի, իսկ ընտանիքը պետք է ճանաչվի պետական ժողովրդագրական քաղաքականության հիմնական սուբյեկտ։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության  նախարարությունը Հայաստանի ազգաբնակչության հիմնադրամի հետ համատեղ 2005-2009թթ. իրականացնում է «Բնակչության ռազմավարությունն ու զարգացումը» ծրագիրը, որի հիմնական նպատակն է հզորացնել ժողովրդագրության ոլորտում ազգային հնարավորություները, ինչպես նաև ազգային և ճյուղային քաղաքականության ու ռազմավարության մեջ բնակչության դինամիկան հաշվի առնելն ապահովելը (ցածր ծնելիություն, միգրացիա, ազգի ծերացում)։

«Ընտանիք» ինստիտուտի հետազոտությունը անցկավել է 2006-ին ծրագրի շրջանակներում 2500 տնային տնտեսություների շրջանում։ Հետազոտվել է սոցիալ-ժողովրդագրական բնութագիրը, բնակության պայմաները, եկամուտ/ծախսի կառուցվածքը, միգրացիան և դրա ազդեցությունը ընտանիքի վրա։

Փորձագետների գնահատականներով, Հայաստանը կանգնած է լուրջ ժողովրդագրական ճգնաժամի առջև, և արդեն 2025-ին, ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի տվյալներով, նրա բնակչությունը կարող է հասնել 2,6 մլն.-ի՝ կրճատվելով 0,6 մլն.-ով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:56
27 Մայիսի 2017
Բագրատունյաց պողոտայում վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը միացված է արհեստական շնչառության
Նախօրեին Երևանի Բագրատունյաց պողոտայում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:
20:25
27 Մայիսի 2017
Կեղծարարները բանկային քարտից գումար շորթելու նոր միջոց են գտել
Օգտատերերին խաբելու համար հաքերներն օգտագործում են մի քանի սխեմա:
19:13
27 Մայիսի 2017
Հայտնի է կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը
Գիտնականները պնդում են, որ ուղղակի կապ են գտել կնոջ մարմնի ծավալի և սեքսուալության միջև։
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։