478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ներկայացվեցին Հայոց լեզվի և հայագիտության համահայկական երրորդ օլիմպիադայի արդյունքները
20:06
20 Սեպտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Երևանում հինգշաբթի տեղի ունեցավ Հայոց լեզվի և հայագիտության համահայկական երրորդ օլիմպիադայի հաղթողների մրցանակաբաշխությունը։ Միջոցառման ընթացքում 24 դպրոցականներ ստացան առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներ, ևս 23-ը մասնակիցներին տրվեցին շնորհակալագրեր։

Ելույթ ունենալով մրցանակաբաշխության արարողությանը՝ Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը օլիմպիդայի մասնակիցների գիտելիքները գնահատեց որպես բավարար։ «Օլիմպիադայի նպատակն է արտասահմանում բնակվող հայ երեխաների շրջանում հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի բնագավառներում գիտելիքների խրախուսումը, ինչպես նաև նրանց օգնելը, որպեսզի ծանոթանան Հայաստանին և ամրապնդեն պատմական հայրենիքի հետ կապերը»,-ասաց նախարարը։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ սփյուռքի ոչ բոլոր հայկական դպրոցներում է հայոց լեզուն ուսուցանվում որպես հիմնական առարկա։

Մկրտչյանը հայտարարեց, որ այսուհետև Հայոց լեզվի և գրականության համահայկական օլիմպիադաներն ավանդական կդառնան, քանի որ դրանց պարբերական անցկացման համար կա անհրաժեշտ հիմնավորում։ «Մենք հույս ունենք, որ ամեն տարի օլիմպիադայի մասնակիցների թիվը կաճի, և մենք կկարողանանք ստեղծել համահայկական կրթական դաշտ»,-ասաց նա։

Հայոց լեզվի և գրականության և Հայագիտության համահայկական երրորդ օլիմպիադային, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-20-ը, մասնակցեցին ավելի քան 100 դպրոցականներ 9 երկրներից, մասնավորապես, Վրաստանի, Ռուսասատանից, Իրանից, Սիրիայից։

Հիմնական ծրագրից բացի, օլիմպիադայի շրջանակներում անցկացվեցին «Երիտասարդ հռետոր», «Երիտասարդ ստեղծագործող», «Հայրենասիրական երգ» մրցույթները։ Միջոցառման մասնակիցները այցելեցին նաև Հայաստանի պատմա-մշակութային դիտարժան վայրեր և ուսումնական հաստատություներ, կազմակերպվեցին արշավներ, սպորտային խաղեր և այլ միջոցառումներ։ Օլիմպիադայի և մրցույթի ֆինանսավորումն իրագործվեց Հայաստանի կրթության և գիտության նախարարության կողմից։

Առաջին անգամ համահայկական դպրոցական օլիմպիադան անցկացվեց 2003-ին։ Նրան մասնակցեցին 29 դպրոցականներ չորս երկրներից։ Հաջորդ օլիմպիադան տեղի ունեցավ 2005-ին ութ երկրներից ժամանած 115 դպրոցականների մասնակցությամբ։—0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:46
21 Օգոստոսի 2017
Մահացել է հայտնի գրող Պերճ Զեյթունցյանը
79 տարեկանում մահացել է հայտնի գրող, թատերագիր Պերճ Զեյթունցյանը։
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել