480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հանրապետության անկախության հռչակման 16-րդ տարեդարձի առթիվ նախագահը պարգևատրել է մշակույթի մի շարք գործիչների
19:06
18 Սեպտեմբերի 2007

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 16-րդ տարեդարձի կապակցությամբ, նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 18-ին հրամանագիր է ստորագրել  մշակույթի մի շարք գործիչների պարգևատրելու մասին, «Նովոստի-Արմենիային» այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի գրասենայկից։

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 16-րդ տարեդարձի կապակցությամբ  և մանկական գրականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար մանկագիր Սուրեն Մուրադյանը եւ Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը  պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով:

Ժողովրդական արտիստի պատվավոր կոչման է արժանացել  «Գարուն» մանկապատանեկան պարի համույթի գեղարվեստական ղեկավար Սուրեն Գյունջումյանը։

Ժողովրդական նկարչի պատվավոր կոչման է արժանացել  քանդակագործ Արտաշես Հովսեփյանը, վաստակավոր արտիստի պատվավոր կոչման  են  արժանացել  քանոնահար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանը, դուդուկահար Գեորգի Մինասյանը, դաշնակահարուհի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Նեսիսյանը, երգահան-երգչուհի Լեյլա Սարիբեկյանը, թառահար Ռաֆիկ Վարդանյանը

Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման են  արժանացել  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ  Ղարաբեկյանը, դաշնակահար Լեւոն Մալխասյանը, Հայաստանի էստրադային-ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Մարիտիրոսյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ազգային նվագարանների եւ հայ երգեցողության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանը, կինոռեժիսոր Վաղարշակ Չալդրանյանը։

Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման են  արժանացել  ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Արագեղեցիկ Ամիրխանյանը, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի պետ Հասմիկ Կիրակոսյանը, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրեն Մուրադ Մալխասյանը, թատերագետ Լեւոն Մուտաֆյանը, գրող Ալվարդ  Պետրոսյանը:-0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: