485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անհրաժեշտ է իրականացնել երիտասարդական կազմակերպությունների պետական քաղաքականություն
18:03
18 Սեպտեմբերի 2007

Այս մասին երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Համահայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ԵԿԱ) նախագահ Ատոմ Մխիթարյանը։

Նրա խոսքերով, այս ուղղությամբ պետական մակարդակով որոշակի աշխատանք տարվում է, մասնավորապես, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջոցով, բայց այդ ջանքերը բավական չեն։

«Մենք պետք է խրախուսենք հասարակական աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը երիտասարդ սերնդի մոտ, երկրում անհրաժեշտ է ավելացնել երիտասարդական կազմակերպությունների քանակը, որոնք պիտի ապահովեն անցումը որակական ցուցանիշներին»,-ընգծեց նա։

Մխիթարյանը նշեց, որ այսօրվա դրությամբ երկրի 4 հազ. հասարակական կազմակերպություններից, միայն 10%-ն է երիտասարդական, իսկ գործում է միայն դրանց տասներորդ մասը։

«Այսպիսով, ստացվում է, որ Հայաստանի երիտասարդության միայն 1,5%-ն է ակտիվ աշխատում հասարակական ոլորտում»,-ասաց նա, հավելելով, որ զարգացող և զարգացած երկրներում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է, մասնավորապես, Լեհաստանում այն կազմում է 20-25%, իսկ Հյուսիսային Եվրոպայի երկրներում հասնում է 85%-ի։

Ասոցիացիայի նախագահը կարծում է, որ այս խնդրի լուծմանն ուղղված պետական քաղաքականության կողքին որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ պետք է մասնակցեն նաև գործող կազմակերպությունները։

«Երիտասարդական կազմակերպությունների շրջանակներում գործունեությունը սեփական զարգացման համար լավ հնարավորություն է ընձեռում ուսմանը և աշխատանքին զուգահեռ»,-պարզաբանեց Մխիթարյանը։

ԵԿԱ երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան ստեղծվել է 2006-ին։ Ներկայումս,  կառույցի մեջ մտնում են Հայաստանի 11 երիտասարդական կազմակերպություններ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:47
09 Դեկտեմբերի 2017
Աշխարհի առաջին SMS հաղորդագրության հեղինակը պատմել է դրա բովանդակության մասին
Պատմության մեջ առաջին SMS հաղորդագրությունն ուղարկվել է 25 տարի առաջ։
19:37
09 Դեկտեմբերի 2017
Ճարպն այրող արդյունավետ ըմպելիք
Այս ըմպելիքի մեկ բաժակը կթարմացնի և միաժամանակ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից։
18:12
09 Դեկտեմբերի 2017
Սմարթֆոնից կախվածությունը հանգեցնում է փոփոխությունների գլխուղեղում
Հետազոտության ընթացքում հարցված երիտասարդների 46 տոկոսը նշել է, որ կյանքը չի պատկերացնում առանց սմարթֆոնի։
17:00
09 Դեկտեմբերի 2017
18 երկրների գեղեցկուհիներ ժամանել են Երևան` «Թոփ մոդել ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթին մասնակցելու համար (ՖՈՏՈ)
«Թոփ մոդել ԱՊՀ- 2017» գեղեցկության մրցույթը կանցկացվի դեկտեմբերի 10-ին Երևանում:
15:48
09 Դեկտեմբերի 2017
4 ռուսերեն բառեր, որոնք փոխառված են հայերենից
Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։ Այն աշխարհի հնագույն լեզուներից մեկն է, այդ իսկ պատճառով հայերեն արմատներով բառերը ռուսերենի հնագույն բառերից են։
14:25
09 Դեկտեմբերի 2017
Վիտամինային ռումբ. արքայանարնջի 6 օգտակար հատկությունները
Տարվա ցուրտ ժամանակ մեր օրգանիզմը վիտամինների և օգտակար նյութերի կարիք ունի:
11:37
09 Դեկտեմբերի 2017
«Հայր մեր» աղոթքի տողերից մեկի թարգմանությունը կարող է փոխվել
Հռոմեակաթոլիկ եկեղեցին պետք է փոխի Տերունական աղոթքի «... և մի տանիր մեզ փորձության» տողի թարգմանությունը հին հունարենից։
11:34
09 Դեկտեմբերի 2017
Մահացել է Լեոնիդ Բրոնևոյը
Կյանքի 89-րդ տարում մահացել է արտիստ Լեոնիդ Բրոնևոյը:
00:05
08 Դեկտեմբերի 2017
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր դառնում է 12 տարեկան, իսկ գործակալության կայքը վերագործարկումից հետո արդեն երկու տարեկան է։
18:26
07 Դեկտեմբերի 2017
Համացանցում Հայաստանի գլխապտույտ տեսարանների տեսահոլովակ է հայտնվել (ՎԻԴԵՈ)
Համացանցում գունեղ ու դինամիկ հոլովակ է հրապարակվել, որը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ:  
18:17
07 Դեկտեմբերի 2017
ՅՈՒՆԻՍԵՖ–ը նշել է մանուկներին սպառնացող հիմնական վտանգը
Առավել մեծ վտանգ է սպառնում Հարավային Ասիայի երեխաներին։
16:30
07 Դեկտեմբերի 2017
Forbes–ը ներկայացրել է 2017թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների տասնյակը
Դիդդի կեղծանվամբ հանդես եկող ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսը ճանաչվել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտ: