483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ոստիկանությունը սկսել է ընդդիմադիր լրագրողին ծեծի ենթարկելու մասին գործի նախաքննությունը
14:40
17 Սեպտեմբերի 2007

Հայաստանի ոստիկանությունը սկսել է «Իսկական Իրավունք» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին ծեծի ենթարկելու մասին գործի նախաքննությունը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին պետության մամուլի ծառայությունից։

Անցած շաբաթ օր անհայտ անձինք ներխուժել են «Իսկական Իրավունք» թերթի խմբագրություն և մետաղե ձողերով ծեծի ենթարկել Հ. Գալաջյանին՝ հասցնելով տարբեր աստիճանի մարմնական վնաստվածքներ։ Տուժածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն։

«Այս պահին ճշտվում են տեղի ունեցած դեպքի մանրամասնությունները, իսկ Գալաջյանին տրվել է դատաբժշկական փորձաքննության  ուղեգիր», - նշել են Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Հովհաննես Գալաջյանը նաև պատասխանատու է Հայաստանում «Արգումենտի ի Ֆակտի» և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթերի հրատարակման համար։

Գալաջյանի ծեծի ենթարկման փաստը երկուշաբթի դատապարտել է Հայաստանի իշխող հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ այս դեպքը կարող է լուրջ հարված հասցնել երկրի հեղինակությանը։

Անցած տարի Գալաջյանի վրա իրականացվել է հարձակում՝ նրա տան մոտակայքում։ Այդ ժամանակ Հայաստանի լրագրողական մի շարք միություններ դատապարտել էին այդ փաստը՝ իրավապահ մարմիններից պահանջելով գտնել և պատժել այդ հանցագործության մասնակիցներին և պատվիրատուներին։

2006 թ.-ին Հայաստանում արձանագրվել է լրագրողների վրա հաձակման մի քանի դեպք։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։